Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Կազինոների վճարած հարկերն ու համատարած աղքատությունը․ «Դա անառողջ հասարակության ձևավորման մոդել է»

«Ցանկացած ծառայությունից օնլայն տարբերակով օգտվելը դիտարկվում է որպես ավելի արդյունավետ և ավելի էժան միջոց, այսինքն՝ եթե խնդիրն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա օնլայն ծառայությունների տեսակարար կշիռը մեր հասարակության մեջ ցանկացած բնագավառում աճելու միտում ունի, և օնլայն խաղադրույքներ անելն էլ բացառություն չէ։

Եթե հարցը կապում ենք հասարակության աղքատության, գործազրկության և վատ պայմանների հետ, ապա նախ հասարակությունը ինքն է ընտրում՝ ինչով զբաղվի, բայց մյուս կողմից էլ սովորաբար նման հասարակությունների մեջ առաջանում են նման տիպի կառույցներ, որովհետև վերջիններս հաջողության պահանջմունքը բավարարելու խնդիր ունեն։ Երբ որ մարդը գործում անհաջողակ է, իր աշխատանքի մեջ պրոգրես չի կարողանում ապահովել, ընտանիքում որոշակի անհաջողություններ կան և այլն, ապա այդպիսի բաները մարդկանց մղում են որոշակի բացասական քայլերի։ Այդ բացասական քայլերից մեկն էլ խաղերի մոլուցքով տառապելն է և, իհարկե, սա թե հոգեբանական պրոբլեմ է, թե կառավարման խնդիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների, օնլայն խաղադրույքներ իրականացնող կազմակերպությունների, խաղատների իրականացրած գործունեությանն ու դրանց թվի աճին՝ համադրելով այդ փաստը մեր տնտեսության ներկայիս վիճակի հետ։

Ըստ տնտեսագետի՝ եթե մարդը գոնե մի անգամ խաղատանը հաջողության է հասել, ապա դա նրան այսպես ասած՝ առավելագույն հաջողությունների հասնելու կամ դա բոլորին պատմելու առիթ է նաև տալիս, և «ձեռք բերված հաջողությունը» նրան ստիպում է ընկնել կախվածության մեջ ու խաղատներում փնտրել իր կյանքի համար հաջողություններ կամ ինչ-որ նմանատիպ բաներ։

«Խաղատները համաշխարհային պրակտիկայում ընդունված են որպես եկամուտները կամ փողերը լվանալու համար ձևավորված օբյեկտներ, այսինքն՝ եկամուտները թաքցնելու համար կիրառում են նաև այսպիսի միջոցներ։

Տնտեսագիտության մեջ այդպիսի հաշվարկ կա, որ նման միջոցներով, այսինքն՝ երբ քեզանից ավելի շատ տանում են, քան դու իրականում շահում ես, այդ ձևով միջին վիճակագրական քաղաքացին միշտ պարտված է, և պետք է հասկանալ, որ նման մոտեցումներով կյանքի իրավիճակը փոխել հնարավոր չէ»,- նկատեց տնտեսագետն ու հավելեց, որ դա իրենից ներկայացնում է անառողջ հասարակության ձևավորման մոդել։

Խաղատների ցանկում ամենախոշորն ու ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողը «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ խաղատան անվանումն է «Շանգրի Լա»։

«Օնիրա Քլաբ»-ը, 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 28-րդ տեղը՝ իր վճարած 4․7 միլիարդ դրամ հարկով։ «Ռոյալ Ինթերթեյմենտ» ՍՊԸ-ն նույն ժամանակահատվածում զբաղեցրել է 429-րդ տեղը՝ իր վճարած 274 միլիոն դրամ հարկով: «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն 655-րդ տեղում է՝ վճարած 166 միլիոն դրամ հարկով, իսկ «Լիմոն Գեյմս», «Նևադա» եւ «Վալկան» ՍՊԸ-ները չկան խոշոր հարկատուների ցանկում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խոշոր խաղատներից շատերը ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան հարկեր են վճարում , ապա, Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ, առհասարակ, այստեղ լուրջ աշխատանք ունեն իրականացնելու հարկային մարմինները։

«Անգամ այդ ամենը կանոնակարգելու դեպքում, միևնույն է, մի դելտա տոկոս կմնա, որը կլինի չկանոնակարգված կամ անկառավարելի»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում