Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Էկոլոգիական ինչ աղետ է սպառնում Հայաստանին, և ինչու Թրամփը դուրս եկավ Փարիզյան համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  օրերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գլոբալ տաքացման դեմ պայքարի վերաբերյալ 2015թ-ին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից՝ նշելով, որ դա տնտեսապես անարդյունավետ պայմանագիր է իրենց երկրի համար։

2016թ-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է այս պայմանագիրը և «խաբեություն» է անվանել գլոբալ տաքացման վտանգը։

Մինչդեռ նկատենք, որ ԱՄՆ-ը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Փարիզի համաձայնագրով՝ Միացյալ Նահագները պարտավորվել է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները։

Թե  ինչ  շարժառիթներից ելնելով է Թրամփը հանգել այս որոշմանը և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը շեշտեց․

«Ես չեմ օգտագործում գլոբալ տաքացում եզրույթը, ես ավելի շատ օգտագործում եմ կլիմայի դեստաբիլիզացում տերմինը, որովհետև եթե մենք իմանանք, որ ջերմաստիճանը դանդաղ պետք է բարձրանա, ապա մենք կարող ենք քայլ առ քայլ ադապտացվել դրան, բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը  հենց այն տատանումներն են, որ կլիման տալիս է և այն դեստաբիլիզացումը, որ ամբողջ մոլորակի վրա մենք տեսնում ենք, այդ էքստրեմալ երևույթները, աղետները և այլն»։

Կարինե Դանիելյանի խոսքերով՝ մոլորակն արդեն վանում է մարդկությանը որպես մի տեսակ, որը խաթարում է նրա բնականոն զարգացումը։ Նրա հավաստմամբ՝ մինչ Փարիզի համաձայանագիրը, կար արդեն Կիոտոյի համաձայնագիրը, որտեղ դարձյալ ԱՄՆ-ն չկար, Ռուսաստանը չկար, բայց  հետո արդեն Ռուսաստանն էլ դրան  միացավ։ Այս առումով, ըստ բնապահպանի՝ կլիմիայի կոնվենցիան շատ լավ է և պետք է լինի, սակայն միայն կոնվենցիան քիչ է։

«Կլիմայական սկեպտիկներ աշխարհում շատ կան, ովքեր համարում են, որ դա խաբեություն է, ինչ-ինչ կոմպանիաների նախաձեռնություն է, որի հետ ես, իհարկե, համաձայն չեմ։

Հիմա ՝ Փարիզի համաձայանգրից պարոն Թրամփի դուրս գալը ինձ մտահոգում է, բայց հասկանում եմ նաև այդ որոշման պատճառները, որովհետև նրանք մեծ տնտեսական կորուստներ են տալիս և այստեղ կա նաև այդ կլիմայական սկեպտիկների ազդեցությունը։

Կիոտոյի արձանագրության հետ կապված, ես հիշում եմ, որ ամերիկյան բազմաթիվ համալսարաններ միավորվել էին, որպեսզի կարողանան ազդել ամերիկյան իշխանությունների վրա, որպեսզի նրանք և կոնվենցիան իրականացնեն և համաձայնագիրը,  և կարծում եմ, որ հիմա նման հայտարարությունից հետո՝ ԱՄՆ-ում այդ շարժումը դարձյալ կսկսվի, այսինքն այդ համալսարանները դարձյալ կմիավորվեն և կպահանջեն իշխանություններից շարունակել համագործակցությունը Փարիզյան համաձայնագրի շուրջ։ ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր պետություններն էլ արդեն հայտնել են իրենց դժգոհությունը Թրամփի այս որոշման դեմ, քանի որ մնացյալ հարցերից զատ՝  այստեղ դիսբալանս է առաջանում նաև այն առումով, որ մնացյալ այն երկրները, որոնք միացել են Փարիզյան համաձայանգրին՝ տնտեսական կորուստներ կունենա, իսկ ԱՄՆ-ն դուրս գալով համաձայանգրից՝ ոչ մի կոպեկ չի կորցնի»,-ասաց բանախոսը։

Կլիմայի փոփոխության այդ աղետալի վտանգները ներկայումս տիկին Դանիելյանի գնահատմամբ՝ ահռելի են, որոնք գնալով նաև աճում են։ Այս համատեքստում վերջինս նկատեց․

«Մենք այնքան ենք ախտոտել, այքան ենք խառնվել մոլորակի զարգացմանը, որ վնասում ենք ամեն ինչ մեր շրջապատում։ Հիմա ՄԱԿ-ի կողմից մշակվել են կայուն զարգացման 17 նպատակներ, որոնցից մեկն էլ հենց կլիմայի փոփոխությանն է  վերաբերում։ Եթե համաշխարհային հանրությունն իրոք սկսի իրականացնել դա, ապա մենք իրոք արդյունք կունենանք։ Չէ՞ որ պետք է հասկանալ, որ բնության կողմից անընդհատ եկող այս հարվածները պատահական չեն, դրանք օրինաչափ են, բնությունը այս աղետներով մեզ նախազգուշացումներ է տալիս։ Դա մոլորակի պատասխանն է մեր գործունեությանը»։

Ստեղծված իրավիճակում ո՞րոնք են այն առաջնահերթությունները, որոնցով պետք է առաջնորդվեն գերտերությունները՝ կլիմայի փոփոխության, այդ գլոբալ տաքացման  արդյուքում ծագած խնդիրները հնարավորինս շտկելու համար։ Այս համատեքստում Կարինե Դանիելյանը ընդգծեց․

«Շատ կարևոր է օրինակ՝ կենսաբազմազանության պահպանումը։  Բացի դրանից էլ ՄԱԿ-ում կա այդ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը պետք է լրիվ վերանայվի, քանի որ անվերահսկելի շուկան դա հակաէկոլոգիական է, հակասոցիալական է և մենք դրանց արդյունքները տեսնում ենք։  Էկոլոգիական այդպիսի խնդիրները լուծելու համար պետության այդ կարգավորիչ դերը, անպայման, պետք է լինի և ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում դրանք կան, մնում է միայն, որ դրանք իրականացվեն»։

Տարբեր բնապահպաններ ու փորձագետներ հայաստանյան էկոլոգիական վիճակը ևս հուսադրող կամ բարենպաստ չեն համարում ։ Նրանք բազմիցս նշել են, որ հանքարդյունաբերության, մթնոլորտի աղտոտվածության և պոչամբարների առկայության պարագայում Հայաստանում ևս առկա են բազմաբնույթ խնդիրներ։ Այս առումով ի՞նչ  ռիսկերի, ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը։ Հարցին ի պատասխան տիկին  Դանիելյանը պարզաբանեց․

«Բացի երկրաշարժերից, այլ բնական աղետների մենք փառք Աստծո, դեռևս չենք ենթարկվել, բայց հետագայի համար որևէ երաշխիք չունենք և այդ բոլոր գլոբալ մարտահրավերները մեզ ևս կարող են սպառնալ, որովհետև մենք տեսանք, թե ինչ փոթորիկներ եղան Ռուսաստանում, դրանից առաջ ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Դրանք մեզ մոտ, իհարկե, կարտացոլվեն և որոշ չափով արդեն արտացոլվում են, բայց մենք գնալով խորացնում ենք այդ վիճակը՝ հատկապես անվերահսկելի  հանքարդյունաբերությամբ, որն այսօր ամենամեծ վտանգն է, ամենամեծ հարվածն է Հայաստանի բնությանը»։

 

Մանրամասները՝ տեսնյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում