Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ղարաբաղը շուտով կպայթի. պատերազմը գրեթե անխուսափելի է»

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին:

Փորձագետը միաժամանակ ավելացնում է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշնակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

«Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կուտակվում, և պատերազմը գրեթե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին, որովհետև ես բազմիցս գրել և ելույթ եմ ունեցել այդ խնդրի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պավել Ֆելգենհաուերը:

– Պարոն Ֆելգենհաուեր, իսկ կոնկրետ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ կարող է նոր լայնածավալ պատերազմ սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի՞նչ գործոնների հիման վրա է նման եզրակացություն արվում:

– Որովհետև անընդհատ լինում են բախումներ, կորուստներ երկու կողմից, և դա տեղի է ունենում ոչ միայն Ղարաբաղում, այլև հակամարտության այլ հատվածներում, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներուժը, չկա նույնիսկ որևէ ակնարկ բանակցային գործընթացում որևէ առաջընթացի մասին, առայժմ չկա փոխզիջում կողմերի միջև՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ի վերջո, կողմերը նպատակադրված են պատերազմի և պատրաստվում են դրան բոլոր ուժերով: Եվ հատկապես Ադրբեջանում ներքին իրավիճակը նպաստում է դրան, ինչ-որ առումով՝ նաև Հայաստանում, բայց ավելի քիչ: Ուստի, այո, իրադարձությունները զարգանում են պատերազմի ուղղությամբ: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին, որովհետև ես ելույթ եմ ունեցել և խոսել եմ դրա մասին թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում ռազմական թեմաներով կազմակերպված համաժողովների ժամանակ: Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարծես որբացել է, ոչ ոք դրա մասին չի մտածում, և ոչ ոք դրանով չի զբաղվում: ԵԱՀԿ-ն շատ փոքր ներկայություն ունի: Երբ ես խոսում եմ մարդկանց հետ այդ համաժողովների ժամանակ, ինձ հարցնում են Ռուսաստանի, Ուկրաինայի մասին, ես ասում եմ՝ «շուտով Ղարաբաղը կպայթի», նրանք ինձ պատասխանում են՝ «ի՞նչ, իսկապես», հետո մի քիչ մտածում են ու ասում՝ «այո, միգուցե»: Մի խոսքով՝ հիմնախնդիրը, պատկերավոր ասած, դուրս է մնացել միջազգային հանրության ռադարային էկրանից, շատ քչերն են դրանով զբաղվում, իսկ նրանք, ովքեր խորությամբ չեն ուսումնասիրում խնդիրը, ասում են՝ Ռուսաստանն է հրահրում պատերազմ: Բայց Ռուսաստանին պատերազմ պետք չէ, այն ոչ մի դեպքում ձեռնտու չէ Ռուսաստանին, թեև պատերազմն այսպես թե այնպես լինելու է: Սա վատ է, որովհետև ոչ ոք լրջորեն չի զբաղվում իրավիճակի հանգուցալուծմամբ:

–  Ամեն դեպքում իրավիճակն այժմ այդպիսին է, և ինչպես տեսնում ենք՝ պատերազմի զսպման մեխանիզմներն այնքան էլ արդյունավետ չեն: Այս պայմաններում հայկական կողմի պատասխան ռազմական հարվածները կարո՞ղ են զսպել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ռազմական ակտիվությունը: Այս հանգամանքը կարո՞ղ է ազդել իրադրության վրա:

– Ռազմական այդ բախումները, որ տեղի են ունենում շփման գծում, երբեմն վերաճելով փոքրիկ մարտերի՝ կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի: Առայժմ դա տեղի չի ունեցել, բայց կարող է պատահել ցանկացած պահի: Եվ հետո անկառավարելի էսկալացիա է լինելու՝ մի կողմը հարվածեց, մյուսը պատասխանեց, հետո մյուսը դրան պատասխանեց, և այսպես սկսվում է անկառավարելի էսկալացիան:

Իսկապես դուք ճիշտ եք, որ փաստացի չկա այս հակամարտության կարգավորման միջազգային որևէ մեխանիզմ, բախումները շարունակվում են, և ի վերջո կողմերից մեկը կամ երկուսը միասին կարող են սկսել մարտական գործողություններ: Իհարկե, նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ամբողջությամբ Ադրբեջանի նախաձեռնությունն էր: Այլ հարց է, որ հարձակումը սահմանափակված էր ժամանակի և թիրախների կամ նպատակների առումով, այդ պատճառով էլ Ռուսաստանի, միգուցե նաև այլ կողմերի միջամտության շնորհիվ հնարավոր եղավ շատ կարճ ժամանակում հարաբերական զինադադար հաստատել: Բայց միգուցե հաջորդ անգամ նպատակներն ավելի հավակնոտ լինեն:

Ես, իհարկե, ծանոթ չեմ ո՛չ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ծրագրերին, բայց ես տեսնում եմ գրեթե անխուսափելի պատերազմի իրական վտանգ: Այդ պատերազմից խուսափելու միջոցը հիմնահարցի փոխզիջումային, քաղաքական կարգավորմանը հասնելն է: Եթե դա չլինի, նոր պատերազմը գործնականում անխուսափելի է:

– Այդ դեպքում ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե նոր պատերազմ սկսվի:

– Ռուսաստանը շատ բարդ վիճակում է, որովհետև Ռուսաստանը, իհարկե, ֆորմալ առումով և նաև փաստացիորեն Հայաստանի մերձավոր դաշնակիցն է: Բայց միաժամանակ Ռուսաստանը փորձում է նաև Ադրբեջանին դարձնել իր դաշնակիցը, որովհետև Ռուսաստանին Անդրկովկասում պետք է ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները: Ըստ էության, այսօր Անդրկովկասում Ռուսաստանի միակ հենարանը Հայաստանն է: Իհարկե, կան նաև Աբխազիան և Հարավային Օսիան, բայց Ռուսաստանը կուզենար վերականգնել իր գերիշխանությունը ողջ Անդրկովկասում՝ ինչպես խորհրդային տարիներին էր, այսինքն՝ մեզ պետք են նաև Վրաստանը և Ադրբեջանը: Հետևաբար Ռուսաստանը փորձում է խիստ հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում՝ չափից ավելի շատ չաջակցելով Հայաստանին և միաժամանակ ձեռք մեկնելով նաև Ադրբեջանին: Մոսկվայում կա ազդեցիկ հայկական սփյուռք, բայց կա նաև ադրբեջանական սփյուռք, որը միգուցե ավելի քիչ ազդեցություն ունի, այնուամենայնիվ՝ ևս ազդեցիկ է: Այնպես որ, Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում կհայտնվի, եթե նման զարգացում լինի: Պիտի ասենք՝ դադարեցրեք պատերազմը և ապրեք խաղաղ, բայց ի՞նչ անել, եթե մեզ չլսեն: Ռազմական միջամտությունը այսօր խիստ անցանկալի է Ռուսաստանի համար: Շատ բարդ և ոչ միանշանակ իրավիճակ կլինի: Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարը ասում էր, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը անկասկած պաշտպանելու է Հայաստանը Ադրբեջանից՝ ներառյալ ղարաբաղցիներին, բայց իրականում դա ամենևին էլ ակնհայտ չէ՝ կպաշտպանի՞, թե՞ չի պաշտպանի: Որոշումը ավտոմատ կերպով չի ընդունվելու, Մոսկվան է որոշելու, իսկ Մոսկվան ամենևին չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում