Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, հայտարարեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ վատ, անմխիթար վիճակում է: Նա նշեց, որ 2008 թվականից հետո ռեպրեսիվ մեթոդներ են կիրառում մարդկանց վրա, հատկապես՝ ուժային կառույցները: