«Ապրել եմ Նոր կյանքում՝ Մարտիրոսյանների ընտանիքում: Այստեղ մենք սովորել ենք հայերեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Սեթինա Սուն, ով արդեն 2 ամիս է կամավորական աշխատանք է իրականացնում Հայաստանում և այժմ պատրաստվում է աշխատանք իրականացնել Իջևանում, որտեղ նա պետք է անգլերեն դասավանդի դպրոցում:
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, հայերը հյուրասեր են և սիրում են սովորել»,- իր տպավորությունները ներկայացրեց Սեթինա Սուն:
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում նշվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեության 25-ամյակը: Տեղի կունենան նաև Խաղաղության կորպուսի 25-րդ խմբի 42 կամավորների երդման արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: