«Մեծերի համար աշխատանք չկա, անչափահասների համար աշխատանք կա՞, ես չեմ հասկանում՝ որտե՞ղ է աշխատում անչափահասը»,- ասաց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ կասկածելով այդ առումով ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներին և հավելելով, որ երեխաներին օգնելու ծրագիրն անպայման շարունակելու են:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք իր ամուսինը 2018-ից հետո կդառնա՞ վարչապետ, թե՞ հանգստի կանցնի, առաջին տիկինը պատասխանեց. «Ես ընդհանրապես չէի ուզի, որ ինքը սկզբից նախագահ դառնար… Ես ցանկանում եմ ինձ հանգստի մեջ տեսնել»: