Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ազգային հավաքականի բացառիկ և ֆանտաստիկ մրցակիցը

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Սենտ Քիթս և Նևիսի ընտրանու հետ: Բացի այն, որ այս հանրապետությունը քչերին է հայտնի, այն նաև բացառիկ պետք է համարել: Սենտ Քիթս և Նևիս ֆեդերատիվ հանրապետությունը գտնվում է Կարիբյան ծովի արևելյան հատվածում: Սենտ Քիթսը և Նևիսը տարբեր պետություններ են, որոնց ընդհանուր տարածքը կազմում է ընդամենը 261 ք/կմ, իսկ բնակչությունը 49 հազար է: Որպեսզի այս տվյալներն ավելի պատկերավոր լինեն, նշենք, որ Երևանի մակերեսը կազմում է 223 ք/կմ: Կոպիտ ասած՝ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է թվացյալ 50 հազար բնակչություն ունեցող Երևանի հետ: Սենտ Քիթս և Նևիսը արևմտյան կիսագնդի ամենափոքր պետությունն է: Իր տարածքով էլ այս երկիրը 207-րդն է աշխարհում:

Այս տարի Սենտ Քիթս և Նևիսը որևէ հանդիպում չի անցկացրել: Վերջին հանդիպումը մեր մրցակիցն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերին՝ սեփական հարկի տակ 2:0 զիջելով Հայիթիի ազգային թիմին:

Ի դեպ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սենտ Քիթս և Նևիսը բավական բարձր դիրք է զբաղեցնում: Երեկ հրապարակված աղյուսակում մեր մրցակիցը, առաջադիմելով 9 աստիճանով, հանգրվանել է 89-րդ հորիզոնականում: Եթե հաշվի առնենք բնակչության քանակն ու երկրի տարածքը, Սենտ Քիթս և Նևիսի հավաքականի ներկայիս դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում պետք է ֆանտաստիկ որակել: Անցյալ տարի Սենտ Քիթս և Նևիսին հաջողվել է հաղթել Արուբային, Բերմուդային, Անտիգուա և Բարբուդային, Սուրինամին: Միակ պարտությունը Հայաստանի հավաքականի մրցակիցը կրել է Հայիթիից:

Ի դեպ, Սենտ Քիթս և Նևիսը մրցել է նաև եվրոպական հավաքականի հետ՝ ընկերական խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով Էստոնիայի ազգային թիմի հետ: 2015 թվականի նոյեմբերին Սենտ Քիթս և Նևիսը Տալլինում 3:0 հաշվով զիջել է էստոնացիներին, այնուհետև Անդորրայում 1:0 հաշվով առավելության հասել այս երկրի ազգային հավաքականի նկատմամբ:

Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Սենտ Քիթս և Նևիսի ազգային հավաքականը ելույթ է ունենում Կոնկակաֆ գոտում: Այս հավաքականում հանդես են գալիս բարձրահասակ և ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր ելույթ են ունենում Անգլիայի Չեմպիոնշիփ լիգայում: Գլխավոր թերությունն այն է, որ Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլիստները բավական դանդաղ են տեղաշարժվում: Նրանք գրոհները զարգացնում են եզրերով՝ հույսը դնելով բարձրահասակ ֆուտբոլիստների երկրորդ հարկում հաջող խաղալու վրա:

Ինչ խոսք, հավանականությունը մեծ է, որ առաջիկա խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ կտանի համոզիչ հաշվով: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Սենտ Քիթս և Նևիսը խաղաոճով նույնիսկ մոտ չէ Մոնտենեգրոյի ընտրանուն, որի հետ Հայաստանի հավաքականը մրցելու է հունիսի 10-ին: Ունենալով կարգով ավելի թույլ մրցակից՝ մեր ֆուտբոլիստների գլխավոր նպատակը պետք է լինի հատկապես հարձակման գծում տակտիկական սխեմաների փորձարկումն ու բարելավումը:

Նշենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում Մոնտենեգրոյի հետ խաղում մեզ միայն ու միայն հաղթանակ է հարկավոր: Նշենք նաև, որ հարձակման գծում այսօր մեր հավաքականը որոշակի խնդիրներ ունի: Ընտրական փուլի նախորդ հինգ հանդիպումներում մեր հավաքականի հարձակվողներից ոչ մեկին չի հաջողվել գոլ խփել: Ընտրական այս փուլում մեր հավաքականին հաջողվել է խփել 6 գոլ, և այդ բոլոր գնդակները հեղինակել են կիսապաշտպաններն ու պաշտպանները:

Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ կան երեք հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով և Էդգար Մանուչարյան: Երևանում կայացած Մոնտենեգրոյի հետ առաջին մրցավեճում Պետրոսյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր Կորյանին, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը կսկսվի ժամը 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում