Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թբիլիսին հանձնե՞ց ադրբեջանցի ըննդիմադիր լրագրողին. հարցը տեղափոխվում է ներքաղաքական օրակարգ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի` մայիսի 29-ին Թբիլիսիում տեղի ունեցած առևանգումն արդեն մի քանի օր է բուռն քննարկումների կիզակետում է։

Հայտնի է, որ Մուխթարլին երկու տարի առաջ է տեղափոխվել Վրաստան՝ Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների պատճառով։

Տեղեկացանք, որ այսօր Թբիլիսիում երկու բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները Մուխթարլիի առևանգումը կապում են «Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների հանցավոր համագործակցության հետ»։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները պաշտպանում են բողոքի ակցիայի մասնակիցների բարձրացրած մտահոգությունը՝ ընդգծելով, որ Մուխթարլիի առևանգումը չէր կարող տեղի ունենալ առանց Վրաստանի իշխանությունների և Հատուկ ծառայությունների իմացության։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործն ուսումնասիրող վրացական «Ալիք մեդիա» կայքի հայկական բաժնի լրագրող Նորայր Գասպարյանը ներկայացրեց որոշ մանրամասներ։ Ասաց, որ բողոքի ակցիան այսօր նախաձեռնել էր Վրաստանի լրագրողական էթիկայի կազմակերպությունը՝ մեկը ԱԱԾ-ի, մյուսը՝ կառավարության մոտ. «Նրա կինը, որոշ լրագրողներ մեղադրում են Վրաստանի հատուկ ծառայություններին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Մուխթարլիի փաստաբանը հայտարարել է, որ ՄԻԵԴ է ներկայցվելու երկու հայց՝ ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների։ Ինչ վերաբերում է պաշտոնական Թբիլիսիի արձագանքին՝ ներքին գործերի նախարարը և վարչապետն ասում են, որ Մուխթարլին ապօրինի է հատել սահմանը»։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ընդգծենք, որ հայտարարել է, թե Վրաստանն այդ միջադեպում որևէ առնչություն չունի․ «Դա կտրականապես անընդունելի է: Ես բացառում եմ, որ Վրաստանում գործող պետական կառույցներից որևէ մեկը ներգրավված լիներ այս միջադեպում»։

Նորայր Գասպարյանը պատմեց, որ առևանգված լրագրողը Վրաստանում Ալիևների բիզնեսների հետ կապված լրագրողական հետաքննություն է անցկացրել. «Այդ մասին ադրբեջանական Meydan TV-ում երկու հոդված ունի։ Ընդդիմությունը՝ ի դեմս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության, մեղադրում է Վրաստանի իշխանություններին հենց հանձնման մեջ՝ պահանջում է ներքին գործերի նախարարի և ԱԱԾ պետի հրաժարականը։ Իսկ իշխանությունները հերքում են հանձնման մեղադրանքը, ասում են՝ ոչ մի բանից տեղյակ չենք, սպասում ենք հետաքննության ավարտին»։

Նորայր Գասպարյանը չի կարծում, որ սա կարող է Վրաստանում ներքաղաքական խմորումների առիթ դառնալ. «Միացյալ ազգային շարժումը» այդ պահանջից բացի, ուրիշ քայլ չի արել մինչ այժմ, և չեմ էլ կարծում, թե անի։ Եթե անեն՝ իշխանությունները պարզապես կպատասխանեն՝ ձեր ժամանակ ավելի վատ էր»։

Ինչ վերաբերում է Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգներին, լրագրողը նշեց, որ եթե առաջիկայում Հայաստանի որևէ լրագրող կամ իրավապաշտպան հայտնվի նույն դրության մեջ, ապա հազիվ թե մեր մասով նման միջադեպ տեղի ունենա. «Ըստ իս՝ այդ ժամանակ ավելի մեծ սկանդալ կհասունանա»։

Ընդգծենք, որ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների մասնակիցներից շատերն էին հատել Վրաստանի սահմանը՝ այստեղ չձերբակալվելու, քաղաքական հետապնդումների չենթարկվելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վրաստանի իրավապահները հանձնել էին Հայաստանի իրավապահներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում