Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Չեմ տեսնում, որ Կարեն Կարապետյանը պայքարի 2018-ին վարչապետ մնալու համար. Արամ Զ․ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կամփոփեք ԱԺ վերջին նստաշրջանը: Սահմանադրական փոփոխությունից հետո որո՞նք են հիմնական ակնկալիքները: Շատերն այդ ակնկալիքները սպասում են հենց «Ելք» դաշինքից՝ որպես խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժ:

Նոր Սահմանադրությունը թեև սահմանում է, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման, որից բխում է, որ ԱԺ-ի դերը պետք է լիներ ավելի բարձր, սակայն այս մի քանի նիստերի ժամանակ իմ սիրողական շփումները, կառավարության հրավիրած արտահերթ նիստը, որի ժամանակ «Ելք» խմբակցության առաջարկությունները մերժվեցին, ինձ հանգեցրին եզրակացության, որ այս Սահմանադրությունը շատ լուրջ սահմանափակում է  ԱԺ-ի դերը, չափից ավելի մեծ լիազորություններ է տալիս կառավարությանը: Իմ ունեցած փորձով ու տեսակով ես ավելի շատ հակված եմ ոչ թե ԱԺ-ում քննարկվող հարցերի նրբերանգները հանրությանը ցույց տալուն, այլ հակված եմ այն քաղաքական պրոցեսներին, ինչ տեղի է ունենում հանրության մեջ։ Այ հենց դա տանել ԱԺ, քանի որ դրան ավելի շատ եմ տիրապետում: Միևնույն ժամանակ ասեմ, որ հանրության մոտ ԱԺ-ից սպասելիքները այդքան էլ շատ չեն: Գուցե հին իներցիայով, բայց սպասելիք չկա:

-Գուցե ընդդիմությո՞ւնն է փոքրաթիվ:

-Խնդիրը ոչ միայն նրանումն է, որ բերվող օրենքները վատն են, այլ օրենքների կիրարկում չկա: Կարող է ընդունվող օրենքը շատ լավը լինել, բայց չկիրարկվել: Երկիրը օրենքի երկիր չի: Օրենքով չեն կարգավորվում այս երկրում հարցերը: Բայցի այդ, այս ընթացքում փորձը ցույց է տվել, որ այն օրենքները, որ բերվել են ԱԺ, բերվել են այս կամ այն անձի ամբիցիաները բավարարելու համար, ինչ որ կառույցի միջոցներն ավելացնելու համար: Ամեն ինչ, բայց ոչ հանրությանը պիտանի լինելու համար: Օրինակ՝ հենց հիմա ԱԺ-ում քննարկվում էր քննիչների թոշակի հարցը: Ակնհայտ է չէ, որ Աղվան Հովսեփյանն այդ օրենքը վերցրել, երեկ մտել է ԱԺ ու ասել՝ ստեղ ով կարող է դեմ լինի, որ իմ քննիչները թոշակի գնալուց միանվագ 10 միլիոն փող ստանան, մի հատ էլ հետո՝ 600 հազար դրամ թոշակ: Եվ ոչ մեկը դեմ չի եղել: Չի ասել, թե ինչու պետք է քննիչները ավելի բարձր թոշակ ստանան, քան մյուսները: Չեն ասել, քանի որ իրենք բոլորն էլ կապված են այդ քննչականի հետ, այդ կոռուպցիոն մեխանիզմների մեջ են: Դրա համար էլ ԱԺ-ն միաձայն կողմ է արտահայտվել, իսկ ընդդիմության ձայնը լսելի չէ: Բայց այն, ինչ մենք անում ենք, իր հետքը թողնում է: «Ելք» դաշինքը ԱԺ-ում քաղաքական բովանդակություն է դնում:

-Պարոն Սարգսյան, իսկ ձեր համագործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ ինչպիսի՞ն է: Համագործակցության առաջին փորձը ի՞նչ ցույց տվեց, օրինակ՝ ԱԺ նախագահի քվեարկությունը: Կարծում եք՝ դրանից հետո նրանց հետ գործակցելու հնարավորություն կա՞:

Ընտրության հնարավորության մասին է: Դու ԱԺ-ում ես, աշխատում ես: Մենք չենք գնացել այնտեղ, որ իշխանությունը ինչ բերի, մենք դեմ արտահայտվենք դրան: Մենք գնացել ենք ԱԺ գործ անելու համար, առաջարկներ ներկայացնելու համար, որոնք պետք է այնքան հիմնավորված լինեն, որ ոչ միայն «Ծառուկյան» դաշինքը, այլև ՀՀԿ-ն չկարողանա դեմ արտահայտվել: «Ելք» դաշինքը ԱԺ-ում անելիք ունի և այդ անելիքները չի կապելու իշխանության պլանների հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ծրագրերը շարժվեն ոչ թե իրենց պլանների շրջանակում, այլ ժողովրդի շահերից բխեն:

Պարոն Սարգսյան, իսկ Ձեր կարծիքով՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանն այդքան հե՞շտ կթողնի իշխանությունը Կարեն Կարապետյանին: Կարեն Կարապետյանն իր հարցազրույցուներում ասել է, որ Սերժ Սարգսյանի կողմից քայլեր չի տեսնում հետագայում պաշտոնավարելու մասով: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդ անցումն այդքան հեշտ կլինի:

-Ամբողջ դժբախտությունը նրա մեջ է, որ քաղաքական բանավեճի մեջ խնդիրը դրվել է մեկ հարթության մեջ՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան: Եվ ուզում են, որ մենք մասնակցենք այդ բանավեճին, ուզում են ասել, որ մենք դատապարտված ենք, այլ ելք չկա, այս երկու տարբերակն է: Բայց ես կարծում եմ, որ ելքը սա չէ: Երկրի համար պետք է պահեստայինների նստարան լինի: Ունի Սերժ Սարգսյանը այդ պահեստայինների նստարանը, թե խաղացողն էլ է ինքը, պահեստայինների նստարանինն էլ: Այդ դեպքում ինչու է Սերժ Սարգսյանի նախանշած տնտեսական աճից ցածր աճով բյուջե ներկայացվում: Ես չեմ էլ տեսնում, որ Կարեն Կարապետյանը պայքարի վարչապետ դառնալու համար: Բայց դա ինձ չի էլ հետաքրքրում: Սերժ Սարգսյանը պետք է մտածի, որ 2018-ին պետք է գա, մտնի խորհրդարան և իր բերած խորհրդարանը հաստատի իրեն, նա պետք է մտածի, թե հասարակությունը ինչ կմտածի դրա մասին: Պետությունը հասարակության համար է, իսկ այդ մարդը դատապարտված է՝ անկախ նրանից ինքը կլինի, ինքը չի լինի, կլինի, բայց ձևական և ինչ որ մեկին առաջ կբերի: Այսպիսի պետությունը դատարպարտված է: Նա չունի առաջընթացի ռեսուրս, չունի տնտեսական ռեսուրս, չունի արտաքին ռեսուրս, որովհետ այս երկրում եղած իշխանությունը կասկածի տակ է հանրային հարթակում: Բայց մեր նման պետությունը, որն ունի չլուծված արցախյան հարց, Թուրքիայի հետ չլուծված բարդ խնդիրներ. երբ որ այս երկրի 30 տոկոսն աղքատ է, իսկ 70 տոկոսն արդարության պակաս է զգում, ապա այս երկրում ասել, թե ես միակն եմ ու անկրկնելին, կամ Կարեն Կարապետյանն է ու վերջ, սա լուծում չէ: Հակառակ դեպքում, մենք կորցնելու ենք նաև այն, ինչ ձեռք ենք բերել: Բայց մենք դա թույլ չենք տալու, ինչ է թե նրանք աթոռ են սիրում: Մենք ԱԺ հարթակն ենք օգտագործելու, փողոցն ենք օգտագործելու: Այս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը հանրության համար է ու այդ ուղղությամբ աշխատի: Այլապես ինքը դատապարտված է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում