«Ամեն պայքար պետք է ունենա օրակարգ: Իշխանափոխության շանսը ապրիլի 2-ին էր, բաց են թողել, մի հատ էլ մայիսի 14-ին կար, էլի բաց են թողել: Իշխանափոխությունը ես հասկանում եմ ընտրությունների միջոցով: Մենք ցանկացած պրոցեսի պատրաստ ենք»,-անդրադառնալով արտախորհրդարանական ուժ ձևավորելու հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ դժգոհներին չի տեսնում. «Ո՞ւր են դժգոհները, որոնք ցույցեր են անում, ո՞ւր են: Հանրությունը շանս ուներ, օգտագործել է այդ շանսը այնքանով, որքանով օգտագործել է: Հիմա ո՞վ է ումի՞ց նեղանում, ո՞վ է ո՞ւմ մեղադրում»,- ասաց Էդմոն Մարուքյանը: