Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը իր դռներն էր բացել բոլոր մանուկների առաջ: Երեխաներին ողջունելու էին եկել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ փոխնախագահ Էդուար Շարմանազանովը, պատգամավորներ:
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցի ժամանակ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հրել է «Աառաջին լրատվական» կայքի լրագրող Սիրանույշ Պապյանին և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանին խոչըդոտելով աշխատանքը: