Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

ԵԱՀԿ-ն Հայաստանից դուրս է բերում իր ներկայացուցչությունը, ոչ թե զինված ուժերը. Վլադիմիր Ժարիխին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը այս շաբաթ Երևանում էր: Նախագահականում նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման կապակցությամբ՝ հայտարարելով, որ դրանով ԵԱՀԿ-ի համագործակցությունը Հայաստանի հետ չի ավարտվում:

Ի՞նչ նշանակություն ունի ընդհանրապես ԵԱՀԿ-ն Հայաստանի անվտանգության տեսանկյունից, և կարո՞ղ է արդյոք Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցումը բացասաբար անդրադառնալ մեր երկրի անվտանգության վրա: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Ժարիխինը կարծիք հայտնեց, որ տվյալ զարգացումը առանձնակի չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ ԵԱՀԿ-ն լուրջ դեր չի խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

«ԵԱՀԿ-ի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգությունը ապահովում են առաջին հերթին հայկական բանակը և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան, որը գործում է ըստ հայ-ռուսական պայմանագրի: Եթե խոսքը անվտանգության կամ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին է, ապա ԵԱՀԿ-ն մեծ դեր չի խաղում: Բանակցությունները, կարգավորման գործընթացն իրականացվում են Մինսկի խմբի, ոչ թե ԵԱՀԿ-ի միջոցով, ուստի չեմ կարծում, թե Երևանում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության փակումը վճռականորեն կազդի Հայաստանի անվտանգության վրա»,- մեկնաբանեց քաղաքագետը:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման հետևանքով կարո՞ղ է ավելի մեծանալ Հայաստանի անվտանգության ռուսական բաղադրիչը կամ Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտում՝ հարցին Վլադիմիր Ժարիխինը այսպիսի պատասխան տվեց. «Սպասեք, նրանք դուրս են բերում Հայաստանից իրենց ներկայացուցչությունը, ոչ թե զինված ուժերը, այդպես չէ՞: Ռուսական բաղադրիչը, որը ռազմական բաղադրիչ է, և հայկական բանակն են անվտանգության ամրապնդման կամ բարելավման երաշխավորները: Չեմ կարծում, թե ԵԱՀԿ-ի գնալուց հետո որևէ բան կփոխվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում