Առաջին ռոբոտ-ոստիկանը, որն ավելի վաղ ներառվել Էր Դուբայի ոստիկանության կազմում, սկսել Է պարեկել քաղաք-Էմիրության փողոցները:
Ռոբոտն աշխատանքի Է ձեռնամուխ եղել աշխարհում ամենաբարձր կառույցի՝ Բուրջ Խալիֆի մերձակայքում՝ գրավելով բնակիչների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը: «Ռոբոտ-ոստիկանը» կրում Է ոստիկանական գլխարկ, տեղաշարժվում Է անիվների վրա եւ ծառայության համար օգտագործում Է սենսորային Էկրան: Այն նաեւ հանդերձված Է ոստիկանական տեղամաս տեսանյութեր ուղարկելու եւ հնարավոր կասկածյալներին նույնականացնելու խցիկով:
Առաջին ռոբոտ-ոստիկանը ծառայությունը կկատարի առավելապես տուրիստական վայրերում: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, մինչեւ 2030 թվականը ռոբոտների թիվը պլանավորվում Է ավելացնել մինչեւ աշխատակիցների կազմի 25 տոկոսը:
Ռոբոտի հասակը 170 սանտիմետր Է, քաշը՝ 100 կիլոգրամ: Այլ բաների թվում նա հանդերձված Է «հույզերի դետեկտորով», որը մինչեւ 1,5 մետր տարածության վրա ճանաչում Է ձեռքերով արվող ժեստերն ու ազդանշանները: «Ռոբոտ-ոստիկանը» ճանաչում Է զրուցակցի հույզերը եւ դեմքի արտահայտությունը, կարող Է տեղանքում կողմնորոշվել ներսարված նավիգատորի շնորհիվ, շփվել վեց լեզուներով, ներառյալ անգլերենը եւ արաբերենը, եւ բնակիչներին հնարավորություն ընձեռել իր միջոցով վճարել ոստիկանության ծառայությունների դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: