ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վահե Ստեփանյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 7-ին։
Նիստի օրակարգում ընդգրկվելու է մի քանի հարցեր, մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ հարցեր։