ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական տվեց ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման վերաբերյալ:
«Նկատի ունենալով ամառայի շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը հանձնարարում եմ մշակույթ, տարածքային կառավարման և զարգացման,սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետներին, զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին առաջարկում ենք մեկ շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին ՀՀ քաղաքացների այգիներում, պուրակներում քաղաքացիներ և զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ որոնք ծրագրերում պետք է ընդգրկել բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն: Վարչապետը կոչ արեց այդ միջոցառումներին ընդգրկել շահագրգիռ կառույցներին և հանձնարարեց այդ միջոցառումների ծրագրերի վերաբերյալ ապահովել տեղեկատվության հասանելիությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: