Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար համապատասխան հողամաս ձեռք բերելու ցանկություն ունեցողների համար հողամասի կադաստրային արժեքի միանվագ և անհապաղ վճարման պահանջը էական բեռ է հանդիսանում, և որոշ դեպքերում դա խոչընդոտ է հանդիսանում համայնքներում բիզնես ծրագրերի իրականացման համար:
Վարչապետը, հաշվի առնելով նշյալը, անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահին և տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության ածխատակազմ ներկայացնել առաջարկություն Հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը վերանայելու և տարաժամկետ վճարման հնարավորություն սահմանելու վերաբերյալ: