Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առթիվ։
«Շնորհավորում ենք, պարոն Հարությունյան, կառավարությունում ձեր առաջին նիստն է արդարադատության նախարարի կարգավիճակով: Վստահ եմ՝ ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
«Դրամաշնորհների տրամադրման գործընթացը փորձում ենք դարձնել թափանցիկ. սա հերթական թափանցիկության նախաձեռնությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: