Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Վրաստանում ընդդիմությունը ՆԳ նախարարի պաշտոնաթողությունն Է պահանջում ադրբեջանցի լրագրողի անհետանալու պատճառով

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հրաժարականը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման հետ կապված իրադրության պատճառով: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Մուխթարլին կորել Է մայիսի 29-ին: Նա վերջին մի քանի տարիներին Թբիլիսիում թաքնվում Էր Ադրբեջանում քրեական հետապնդումից: Լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան, հայտարարել Է, որ «իր ամուսինը Բաքվում Է հայտնվել տարօրինակ հանգամանքներում, քանի որ նա իր հետ անձնագիր չի ունեցել»: Նա, ինչպես եւ Վրաստանի ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ կարծում են, որ ադրբեջանցի լրագրողին կարող Էին առեւանգել վրացական հատուկ ծառայությունները: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները մերժում են մեղադրանքները:
«Ինչպես Էլ որ Վրաստանի ղեկավարությունն արդարանա, անկարելի Է նման հատուկ գործողություն իրականացնել առանց ղեկավարության իմացության եւ համաձայնության: Վրաստանի կառավարության գործողությունները ոտնձգություն են երկրի ինքնիշխանության դեմ: Գործը հարկավոր Է շտապ հետաքննել, իսկ մինչ այդ ուժային կառույցների ղեկավարները պետք Է պաշտոնաթող լինեն»,- լրագրողներին հայտարարել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից ընդդիմադիր Իրակլի Աբեսաձեն գտնում Է, որ ադրբեջանցի լրագրողի կողմից սահմանի ինքնակամ հատումը անիրատեսական Է եւ «հորինված հեքիաթ»: «Ոչ ոք չի հավատում, որ մարդը, որին իր երկրում ձերբակալում Է սպասվում, ինքնակամ անցնի սահմանը: Ուստի ՆԳ նախարարի հայտարարությունները խելամիտ չեն»,-ասել Է Աբեսաձեն:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հունիսի 1-ին կառավարության նիստում նշել Է, որ ընդդիմության հայտարարությունները վարկաբեկում են վրացական հատուկ ծառայություններին եւ մնացած իրավապահ մարմիններին: Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Էկա Բեսելիան ապարդյուն Է համարում ներքին գործերի նախարարի կամ իրավապահ կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականին հասնելու ընդդիմության ցանկությունները: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է սպասել հետաքննությանը, ինչից հետո կարելի Է համապատասխան գնահատական տալ»:

Իր հերթին Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է, որ հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեղսակից չեն ադրբեջանցի լրագրողի Աֆղան Մուխթարլիի առեւանգմանը: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վրաստանի իրավապահ գերատեսչությունները կապ չունեն լրագրողի առեւանգման հետ»,-ասել Է նա:-0-/56/ 14.52 Վրաստան, ընդդիմություն, ՆԳ նախարար, պաշտոնաթողություն, ադրբեջանցի լրագրող

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում