Հայաստանն այժմ գնում է 3.2 տոկոս տնտեսական աճ գրանցելու ճանապարհով, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի աշխատանքների ավարտին, հուլիսին այն հանրության դատին կհանձնվի», – ասաց նախարարը: Նա ընդգդծեց, որ նախատեսում են ապագա տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7-ից մինչև 5.7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներ։
«Իսկ այս տարի նախատեսել ենք 3.2 տոկոս տնտեսական աճ, մենք մեր ջանքերը գործածելու ենք, որպեսզի 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից մի-փոքր ավելի բարձր կազմի», – նշեց նախարարը՝ հավելելով, որ աճի գործոնները գալու են և՛ ներքին, և՛ արտաքին տնտեսության զարգացումներից։
Մանրամասները՝ տեսանյութում: