Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը որակական բարենորոգումների փաթեթ է

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին:

Հիշեցնենք. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ նոր համաձայնագրի ստորագրման թիրախային ժամկետը նոյեմբեր ամիսն է:

– Պարոն Դեմիրճյան, ի՞նչ հիմքեր կան ասելու, որ համաձայնագիրը պիտի ստորագրվեր ավելի վաղ, բայց հետաձգվեց մինչև նոյեմբեր:

Կարծում եմ, որ այս մեկը նորմալ ժամանակամիջոց է, որովհետև նոյեմբերին այստեղ՝ Բրյուսելում, պիտի տեղի ունենա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովը լինելու է բարձրագույն մակարդակով, և ծրագրված է, որ համաձայնագիրը պիտի ստորագրվի այդ միջոցառման շրջանակներում: Սա շատ նորմալ է, ամեն ինչ կարգին է:

– Հայաստանում ԵՄ դեսպանը ասել է, որ ներկայումս Եվրահանձնաժողովի համապատասխան մարմինը մանրամասն ուսումնասիրում է փաստաթուղթը, որպեսզի այն համապատասխանի սահմանված պահանջներին: Ձեր կարծիքով՝ կա՞ն քաղաքական խնդիրներ համաձայնագրի ստորագրման համար, թե՞ մնացել են միայն տեխնիկական հարցերը:

– Բանակցությունները թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական բաժինների շուրջ ավարտվել են, դրա համար էլ փետրվարի 27-28-ին այստեղ՝ Բրյուսելում, հայտարարվեց, որ բանակցություններն ավարտին են հասել: Սա նշանակում է, որ քաղաքական և տնտեսական որևէ խոչընդոտ այլևս չկա: Մնացել են տեխնիկական հարցերը, և կողմերը սպասում են նոյեմբերին: Թե՛ Եվրամիությունը և թե՛ Հայաստանը ուզում են ստորագրել համաձայնագիրը:

– Իսկ հնարավո՞ր են «ֆորս-մաժորային» իրավիճակներ, արտաքին ինչ-որ ճնշումներ, որոնք թույլ չեն տա ստորագրել այդ համաձայնագիրը:

– Ենթադրում եմ, որ ակնարկն ուղղված է Ռուսաստանին, բայց այս անգամ նման նախադրյալներ կամ տվյալներ չկան: Հայաստանը արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և Ռուսաստանն արդեն տեղյակ էր Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մասին, առավել ևս Եվրամիությունը նկատի է առել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելը, և նոր համաձայնագիրը հարմարեցված է այս իրականությանը:

– Կարծում եք՝ սկզբունքորեն հնարավոր կլինի՞ համատեղել համագործակցությունը Եվրասիական միության ու Եվրամիության հետ:

– 2013-ից արդեն 4 տարի է անցել, իսկ նախորդ բանակցությունների մեկնարկից՝ 5-6 տարի, և շատ բան է փոխվել: Ամենավառ օրինակը, որ ուզում եմ նշել, Մոլդովայի օրինակն է, որը, ստորագրելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, նաև դիմում է ներկայացրել դառնալու ԵԱՏՄ դիտորդ: Նաև Սերբիան է ուզում ինչ-որ հարաբերություններ ունենալ ԵԱՏՄ-ի հետ, նույնիսկ Եվրամիության անդամ Հունաստանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ ինչ-որ համաձայնագիր ստորագրելու նպատակով: Սա նշանակում է, որ թե՛ Եվրամիության և թե՛ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի համար մտքի ինչ-որ փոփոխություն կա, և սրանք ոչ մի ձևով իրար հակադիր միություններ չեն: Տրամադրությունները փոխվել են:

– Եթե փորձենք նոր համաձայնագիրը համեմատել Ասոցացման համաձայնագրի հետ, ի՞նչ առարկայական օգուտներ կարող է այն տալ, ինչո՞վ է այն հետաքրքիր Հայաստանի շարքային քաղաքացիների համար:

– Հասկանալի է, որ այս նոր համաձայնագիրը «Ասոցացման համաձայնագիր» անվան տակ չէ, բայց ներառում է Ասոցացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերը, այդ պատճառով էլ բանակցությունները շատ արագ ավարտվեցին, քանի որ բանակցության հիմքը պատրաստ էր:

Իսկ թե արդյոք հետաքրքրո՞ւմ է հասարակ քաղաքացուն, բնականաբար՝ հետաքրքրում է, որովհետև այս համաձայնագիրը Հայաստանի քաղաքական կյանքում որակական ամենաբարձր փոփոխությունների և բարենորոգումների փաթեթ է: Այն ներառում է քաղաքական, տնտեսական, դատական և շատ այլ ոլորտների բարեփոխումներ: Այս համակարգերը պիտի համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին, բայց այս փոփոխությունները, բնականաբար, իրենց ազդեցությունը պիտի ունենան հասարակ քաղաքացու վրա:

– Այս համաձայնագիրը նոր թափ կարո՞ղ է հաղորդել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

– Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը պիտի անցնեն դրա գործադրմանը, և հուսով ենք, որ այդպես էլ կլինի, կլինեն իսկական բարեփոխումներ: Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը անցել է խորհրդարանական համակարգին՝ Եվրամիությունը պիտի ավելի պահանջատեր լինի Հայաստանի կառավարությունից, որ իրականացնեն նախատեսվող բարեփոխումները: Նաև խոսում են ազատ օդային հարաբերությունների, վիզաների ազատականացման մասին: Այս ամբողջը պիտի իրականանա գալիք տարիների ընթացքում:

– Համաձայնագրի ստորագրումից հետո կլինե՞ն ֆինանսական նոր հոսքեր դեպի Հայաստան, ներդրումների ակտիվացում:

– Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի ամենամեծ ֆինանսական դոնորն է, և օրինակը տեսանք վերջին ընտրությունների ընթացքում, երբ Եվրամիությունը 7.5 միլիոն եվրո հատկացրեց Հայաստանին ընտրական համակարգը բարեփոխելու համար: Սա նշանակում է, որ Եվրոպական միությունը հավատում է Հայաստանին, և, բնականաբար, ստորագրումից հետո նման ներդրումներ պիտի լինեն, բայց ուզում եմ հստակեցնել, որ Եվրամիությունը այսօր էլ Հայաստանի ամենամեծ դոնորն է, և Հայաստանը ներառված է Եվրամիության զանազան ծրագրերի մեջ, կամ բանակցություններ են ընթանում, որ մինչև 2020-22թթ. նոր ծրագրերի մաս կազմի: Պիտի նկատեմ, որ շատ ներդրողներ հետաքրքրված են Հայաստանով, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ այդ շուկայում կարող են դռներ բացվել նաև եվրոպական ներդրումների համար:

– Կարծում եք՝ Հայաստանը գրավի՞չ է եվրոպական ներդրողների համար, թե՞ դեռևս շատ աշխատանք է հարկավոր իրականացնել դրան հասնելու համար:

– Կարծում եմ՝ երկուսն էլ. թե՛ աշխատանքի կարիք կա, որը հասկանալի է, և թե՛ Հայաստանը գրավիչ է ներդրողների համար: Այդ երկուսն էլ իրականություն են:

– Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է պաշտոնական Բրյուսելի պատրաստակամությունը աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանը: Սա զուտ ձևական հիշատակո՞ւմ է խնդրի մասին, թե՞ կա ինչ-որ առիթ:

Եվրամիությունը, բնականաբար, ուզում է, որ իր հարևանությամբ գտնվող տարածաշրջանները՝ Թուրքիան, Հայաստանը, Կովկասը և ընդհանրապես արևելյան շրջանները լինեն խաղաղ և բարեկամական հարաբերություններ ունենան իրար հետ: Եվ այս իմաստով վստահաբար հետաքրքրված է Հայաստան-Թուրքիա փակ սահմանը բացելու խնդրով, որովհետև ինչպես գիտեք՝ Եվրամիությունն ինքը բաց սահմանների և համերաշխության խորհրդանիշ է: Բայց սա չի նշանակում, որ մենք պիտի զիջենք մեր դիրքերը, ինչպես եղավ 2009-10թթ.:
– Բայց կարելի է ենթադրել, որ ներկա փուլում, երբ սրվել են Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները, այնքան էլ իրական չէ Եվրամիության միջնորդությունը՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

– Այո, հարաբերությունները սրված են, բայց Թուրքիան էմբարգո է սահմանել Հայաստանի նկատմամբ 1993 թվականից, գրեթե 25 տարի այս իրավիճակն է: Եվ ի սկզբանե Եվրամիությունը հետաքրքրված էր, մենք մեր կողմից աշխատանք ենք իրականացրել, որպեսզի Թուրքիան բացի սահմանը՝ առանց նախապայմանների: Այս խնդիրը միշտ կա: Այսօր Թուրքիայում Էրդողանն է, վաղը Քլըչդարօղլուն կարող է լինել կամ մեկ ուրիշը, բայց դա չի նշանակում, որ նման հույսեր կամ հետաքրքրություն չեն կարող լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում