Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ պետք չէ համեմատել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին ու Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին։
«Նրանց երբեք չի կարելի համեմատել` որակական առումով: Հետագայի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին Յուրչենկոն մեզ շատ է պետք, եթե նա հիմա չեկավ հավաքական, ուրեմն մեզ այլևս անհրաժեշտ չի լինի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Հայրապետյանը։
«Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հետ խաղերին, հիմա նա մեզ շատ է պետք: Ես խնդրում եմ, շատ եմ ցանկանում, որ Դավիթը գա: Եթե հիմա չեկավ, այլևս հավաքականի երեսը չի տեսնի: Այս պահին է նա մեզ պետք», – ընդգծեց ՀՖՖ նախագահը։