Յուրա Մովսիսյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ կարոտում է Հայաստանի ազգային հավաքականը: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս դիտարկմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ եթե կարոտում է, թող ամեն օր Հայաստանի հավաքականի նկարները դնի նայի:
«Եթե կարոտում է Հայաստանի հավաքականը, խի՞ էր փախնում հավաքականի խաղերից, խի՞ էր հրաժարվում հավաքականում խաղալուց, ձեր աչքի առաջ ա ամեն ինչ եղել, բա ինչո՞վ էր զբաղված վերջին երեք տարին Յուրա Մովսիսյանը», – ասաց Ռ.Հայրապետյանը։
Նա ընդգծեց՝ դեմագոգիայով պետք չի զբաղվել։
«Երեք տարի, ի՞նչ է, ֆուտբո՞լ է նա խաղացել։ Եթե մարդ մեկին կարոտում է, տեսնում գրկախառնվում է, բա որ կարոտում էր, ինչի՞ էր փախնում հավաքականից, մի ժամ առաջ ինչի էր գալիս ասում ոտս ա ցավում… խի էր մարզումներից փախչում, բազմաթիվ բաներ կան», – ասաց ՀՖՖ նախագահը։
Ռուբեն Հայրապետյանը նշեց՝ մի անգամ էլ թող ֆուտբոլիստին լրագրողները պատասխանեն: «Դուք որ մի անգամ իրան պատասխանեք, անընդհատ չթողեք ես պատասխանեմ, ինքը խելոք վեր կընկնի իրա տեղը», – ընդգծեց ՀՖՖ նախագահը։