Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատում է, որ «Փյունիկ» ակումբն այլևս իրեն չի պատկանում։
«Գտել եմ էն մարդուն, ով Փյունիկը պահելու-պահպանելու է: Փյունիկը հանձնվում է նրան, բայց գույքը մնում է իմ ընտանիքի սեփականությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Հայրապետյանը։
Նա նշեց, որ «Փյունիկը» չի վաճառվել, պարզապես ունի նոր սեփականատեր՝ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը։