Համացանցում անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանված տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրված է Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում գտնվող Apple ընկերության նոր վիթխարի գրասենյակը:
Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, նախագիծը դեռևս չի հասցվել ավարտին, բայց աշխատանքների մեծ մասն արդեն արվել է:
Բլոգեր Մեթյու Դևիսի հրապարակած տեսանյութում երևում է, որ օղակի ձև ունեցող կենտրոնական շենքում պուրակ է կառուցվում, որը տեղակայված կլինի շենքի շրջանաձև ներքին բակում:
Հայտնի է, որ նոր գրասենյակի նախագծի իրականացումը սկսվել էր դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի օրոք: