«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի նորընտիր 3 պատգամավորներն այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում երդվեցին:
Արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն, թե ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրած Հարություն Ղարագյոզյանին, Արտյոմ Ծառուկյանին եւ Խաչիկ Մանուկյանին:
Այսպիսով, նրանց փոխարեն պատգամավոր են դարձել Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանը, Հակոբ Աշոտի Նազարյանն ու Նորա Սեդրակի Առուստամյանը: