ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ ընդամենը մի լրացում է արվել, որը կարելի է վերնագրել` Хотели как лучше, получилось как всегда։
«Պատկերացրեք դատախազությունում կա միայն երկու դատախազ, երկուսի 20 տարվա ստաժն էլ լրանում է 2017թ.։ Նրանցից մեկը 423 հազար, իսկ մյուսը` 227 հազար դրամ կենսաթոշակ է ստանալու, ո՞րն է նրանց տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ բարձր կենսաթոշակ ստացողը դատախազություն է եկել Քննչական կոմիտեից։
Ստացվում է` բոլոր քննիչները հավասար են, իսկ ՔԿ քննիչներն` ավելի հավասար։ Երբ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, այդ ժամանակ Դատախազությունն էր լավ վիճակում, հիմա էլ` ՔԿ-ն։ Մենք դեմք ենք քվեարկելու»։
Մանրմասները՝ տեսանյութում: