Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Ինչո՞ւ Գյուլը մեկնեց Թուրքմենստան, և ինչո՞ւ այդ այցը երկարացվեց մեկ օրով

Ադրբեջանական Salam News գործակալությունն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Թուրքիայում քաղաքացիական իշխանությունների ու զինվորական վերնախավի միջև առճակատման վերջին զարգացումներին.

«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը որոշել է չմասնակցել Թուրքիայի զինված ուժերի ռազմական ակադեմիաների կուրսանտների (շրջանավարտների) այսօրվա ավարտական միջոցառմանը։

Թուրքական պետության ղեկավարն այդ մասին վճիռը կայացրել է երեկ երեկոյան, այսինքն՝ Թուրքիայի զինված ուժերի ռազմական ակադեմիաների հրամանատար, բանակի (գործող) գեներալ Բիլգին Բալանլըի ձերբակալման վճռի կայացումից ոչ շատ առաջ։

Այս կապակցությամբ թուրք վերլուծաբանների մոտ հարց է առաջացել. ինչո՞ւ Բալանլըի ձերբակալությունից հենց 48 ժամ առաջ նախագահ Գյուլը որոշեց չմասնակցել ռազմական ակադեմիաների գեներալի կողմից ղեկավարվելիք շրջանավարտների միջոցառմանը։ Արդյո՞ք դա չի նշանակում, թե նախագահը նախապես տեղեկացված է եղել Բալանլըի սպասվող ձերբակալման մասին, և որ այդ ամենը պլանավորված էր։

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը խախտել է ևս մեկ հանրապետական բարի ավանդույթ։ Ճիշտ է, դրա համար նա ստիպված է եղել փոխել իր աշխատանքային գրաֆիկը։ Աբդուլլահ Գյուլը որոշել է այցելել եղբայրական Թուրքմենստան։

Եվ չնայած նախագահի աշխատակազմն ազդարարել էր մեկօրյա այցի մասին, Աբդուլլահ Գյուլն արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում է Թուրքմենստանում, քանի որ Անկարա վերադառնալու դեպքում նա ստիպված կլիներ օդանավակայանից ուղիղ մեկնել դեպի ռազմական ակադեմիաների շրջանավարտների միջոցառման վայր։ Ռազմական ակադեմիաների շրջանավարտները, որոնց պետը ձերբակալվել է այդ միջոցառման նախօրեին, մեղմ ասած՝ զայրացած են»։

Հիշեցնենք, որ Բալանլըն «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործով ձերբակալված ամենաբարձրաստիճան զինվորականն ու առաջին ձերբակալված գործող գեներալն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում