Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ ռուս 5 դիվանագետներին երկրից վտարելու մասին որոշում է կայացվել հատուկ ծառայությունների կողմից տրամադրած տվյալների հիման վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նրանք պերսոնա նոն գրատա են հռչակվել տեղեկատվության հիման վրա, որը ստացել ենք հատուկ ծառայություններից: Դա ստանդարտ ընթացակարգ է: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,-ասել է նա:
Վարչապետը նաև ընդգծել է, որ չի կարող պատմել բոլոր շարժառիթների մասին, որոնք տրամադրել են հատուկ ծառայությունները: