Ղազախստանի հարավում մոլեգնում է ուժգին փոթորիկ: Բնական աղետի հետևանքով Ժամբիլի շրջանի Տարազ քաղաքում երեք մարդ է զոհվել, ևս երեքը հայտնվել են հիվանդանոցում: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փոթորիկը ծառեր է տապալել, պոկել տանիքներ և էլեկտրահաղորդման գծեր:
տեղեկատվության համաձայն՝ զոհերի թվում երկուսն աշխատավորներ են, մեկը՝ 14-ամյա դպրոցական:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուժեղ քամի կշարունակվի նաև մայիսի 30-ին: Քամու ուժգնությունը կհասնի 25 մ/վրկ-ի: Բնակիչներին կոչ է արվել հնարավորության դեպքում խուսափել փողոց դուրս գալուց և դուրս չթողնել երեխաներին: