ՆԱՏՕ-ն պլանավորում Է Սև ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ ջոկատի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները: Այդ մասին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏO-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
«Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված Է և դաշինքին տեղեկատվություն Է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ: Մենք ուշադրություն ենք դարձնում Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացման վրա: Դա նշանակում Է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում Է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ! ՆԱՏՕ-ի այլ երկրների զինծառայողներ»,- ասել Է Գյոթեմյուլլերը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ մայիսի 29-ին անցկացված նստաշրջանի արդյունքները: