Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Մեր պաշտոնյաները շատ են սիրում ոչխարների նախահորը

Այսօր հայկական վայրի ոչխարը` մուֆլոնը, Կարմիր գրքում է հայտնվել և ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ամբողջ աշխարհում գտնվում է ոչնչացման երզրին: Սակայն որսորդության հանդեպ թուլություն ունեցող մեր պաշտոնյաների մի մասը, փորձելով զգալ արգելված պտուղի քաղցրությունը, «ընկել են» հայկական վայրի ոչխարների հետևից: Անգամ միմյանց ծննդյան տարեդարձերին, որպես օրիգինալ նվեր, ոչխարների նախահորն են մատուցում: Գյուղնախարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում 5 տասնյակից էլ քիչ է ոչխարի այս տեսակից մնացել, հիմնականում տարածված են Վայոց ձորի լեռնային հատվածում։ Բնապահպանության նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտը դրանց գենոֆոնդի պահպանման հետ կապված որոշակի աշխատանքներ են տանում: «Ընտանի ոչխարները առաջացել են վայրի ոչխարներից։ Մի տեսակն էլ բուծվել է Մեծ Հայքի տարածքում, և հայկական ոչխարների նախահայրն է հենց հայկական մուֆլոնը: Դրանք հիմնականում տարածված են եղել միջերկրածովյան ափամերձ հատվածում և Մեծ Հայքում։ Դրանց վայրի նախահայրերը մինչև հիմա պահպանվել են, և պետք է ամեն ինչ անել նրանց՝ որպես եզակի նմուշների պահպանության համար»,- նշեց վարչության պետը: Մեր այն հարցին, թե ոչխարի այս տեսակը համային առավելություննե՞ր ունի, որ մեր որսասերները ցանկանում են ըմբոշխնել այն, Աշոտ Հովհանիսյանը պատասխանեց. «Ո՛չ: Ընդհակառակը, դրանց միսն ավելի կոշտ է և ծանրահամ»: Սակայն համաձայնեց այն դիտարկման հետ, որ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում