Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հետաձգել է ելույթը խորհրդարանում լսողության հետ խնդրի պատճառով, որը նրա մոտ սկսվել է այն բանից հետո, երբ բրյուսելյան մարաթոնի ժամանակ Բելգիայի արքայադուստրը նրան խլացրել է մեկնարկային ատրճանակի կրակոցով: Այդ մասին հայտնում է Soir պարբերականը:
Բրյուսելի ավանդական մարաթոնը տեղի է ունեցել անցած կիրակի, որը ունեցել է մոտ 40 հազար մասնակից 126 երկրներից:
Վազքի մեկնարկը ազդարարել է արքայադուստրը՝ Բելգիայի ներկա թագավորի քույր Աստրիդը: Ինչպես երևում է վազքի սկզբում արված լուսանկարներից, մեկնարկային ատրճանակի կրակոցը վախեցրել է վարչապետին, որը կանգնած է եղել արքայադստեր կողքին:
Երկուշաբթի Միշելի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետի մոտ սկսվել են լսողական խնդիրներ: Բժշկական զննումից հետո նա ստիպված է եղել հետաձգելու երեքշաբթի օրը խորհրդարանում նախատեսված ելույթը: