Այսօր ողջ օրվա ընթացքում Periscope սոցցանցի հազարավոր օգտատերեր անսովոր հեռարձակման են հետևում:
Կադրում ձեռքերը և ոտքերը կապած աղջիկը նստած է աթոռին: Նրան ժամաչափ է ամրացված, որը ժամանակի հետհաշվարկ է կատարում: Աղջիկը գրեթե չի շարժվում:
Օգտատերերը գուշակություններ են անում, թե ինչ տեղի կունեն ժամանակը սպառվելուց հետո:
Բացառված չէ, որ տեսահոլովակը վիրուսային գովազդ է: