Բելառուսի Կլիմովիչյան շրջանում տեղադրել են խոզի հուշարձան: Այդ մասին հայտնում է 6TV.BY պարբերականը:
Արդեն տեղի Р-75 ավտոճանապարհով բոլոր անցնողներին Խոտեն գյուղում դիմավորում է պատվանդանի վրա դրված բարետես խոզուկը: Այդպիսի որոշում կայացրել է տեղի «Սոճիներ» խոզաբուծական համալիրի վարչակազմը: