Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը էժան վոդևիլ է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կատարմամբ այն, որ նա Sputnik-ին և RT-ին մեղադրել է զրպարտության մեջ:
«Սա արդեն անդաստիարակություն է: Բարձրացնում եմ «ղրիմյանի» գավաթը այն բանի համար, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը դադարի ստել Sputnik-ի և RT-ի մասին: Էժան վոդևիլ Sputnik-ի և RT-ի մասին Ֆրանսիայի նախագահի կատարմամբ»,- գրել է Սիմոնյանը Twitter-ում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտի մամլո ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Sputnik-ը և RT-ն հասանելիություն չեն ունեցել իր նախընտրական շտաբին այն բանի համար, որ «տարածել են սուտ տեղեկատվություն, զրպարտանք»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում համաձայն չեն Sputnik-ի և RT-ի մասին Մակրոնի ասածների հետ: