Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունների կողմից հինգ ռուս դիվանագետների արտաքսման մասին կայացրած որոշմանը կհետևի համարժեք պատասխան, հայտնում է RIA Novosti-ն:
«Համարժեք պատասխանի շուրջ մենք կմտածենք, սակայն այն կհետևի»,- ասել է նա:
Նրա խոսքերով` «ցանկացած դեպքում մենք դա համարում ենք ուղղակի սադրանք Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունների առողջացման կուրսի դեմ», որը վերջին ժամանակներս անցկացնում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Բնականաբար, դա շատ վատ նորություն է ռուս-մոլդովական երկկողմ հարաբերությունների համար, դա լավ հասկանում են այն կառուցվածքները, որոնք մտածել և պլանավորել են այդ ոչ բարեկամական ակցիան»,- ասել է Կարասինը: