Չիլիից 50-ամյա միլիարդատեր Լեոնարդո Խուլիո Ֆարկաս Կլեյնը երկուշաբթի օրը այցելել է Լացի պատ: Նրա այցը շատ ներկաների համոզել է այն բանում, որ հրաշքներ լինում են:
Mako կայքի տեղեկատվությամբ՝ Լացի պատի ճանապարհին չիլիացի գործարարը տեսել է զինծառայողի: Նա ինքնաբերաբար գրպանից հանել է մի քանի թղթադրամ և տվել զինվորին: Անծանոթի կողքին սկսել են հավաքվել մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ:
Ականատեսների խոսքերով` միլիարդատերը դուրս է հանել դրամապանակը և սկսել է բաժանել 50 և 100 դոլարանոց թղթադրամներ: Մի պահ Ֆարկասի կողքին ստեղծվել է հրմշտոց:
Ականատեսի խոսքերով` միլիարդատերը զարմացել է, երբ նրա շուրջը մարդիկ սկսել են իրար հրել ու հայհոյել:
Գործարարը Իսրայել է ժամանել «Ichud Hatzalah» կազմակերպության ղեկավար Էլի Բիրի հրավերով, որն այս օրերին ամուսնացնում է դստերը: Ֆարկասի համար դա առաջին այցն է Իսրայել: