Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Կովկասը հետաքրքրում է ԱՄՆ նոր վարչակազմին. Վիտալի Պորտնիկով

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը հետաքրքրված է Կովկասի տարածաշրջանով, բայց թե կոնկրետ ինչպե՞ս նա կգործի այս տարածաշրջանում՝ առայժմ հանելուկ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ խոսելով ամերիկյան նոր վարչակազմի ընդհանուր քաղաքականության և մասնավորապես ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Թրամփի հարաբերությունների մասին:

– Պարոն Պորտնիկով, ի՞նչ եզրակացություն կարելի է անել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի մասին՝ մասնավորապես Թրամփի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հետագա գործունեության առնչությամբ: Կողմ եք ավելի շատ լավատեսակա՞ն, թե՞ վատատեսական գնահատականներին, որոնք հնչեցվում են վերջին օրերին Թրամփի հայտարարությունների և գործողությունների մասին:

– Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագային, ապա այստեղ ես որևէ առանձնահատուկ խնդիր չեմ տեսնում: Տարաձայնություններ կան մի շարք այլ խնդիրների շուրջ՝ կապված Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների հարաբերությունների հետ, բայց երբ խոսում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի մասին, դժվար է չնկատել, որ ամերիկյան նախագահի դիրքորոշումը այս հարցում կարծես սկսում է փոխվել դեպի լավը: Որևէ դատապարտելի բան չեմ տեսնում Թրամփի այն հայտարարության մեջ, որ դաշնակիցները պիտի ավելի շատ վճարեն ՆԱՏՕ-ում: Ես մի պետության քաղաքացի եմ, որը իր ՀՆԱ-ի ավելի քան երկու տոկոսն է ծախսում պաշտպանության վրա: Ի դեպ, ձեր երկիրը՝ նույնպես: Ուստի տարօրինակ է, երբ երկրներն ուզում են անվտանգություն ստանալ, բայց չեն ուզում փող ծախսել դրա վրա: Այլ հարց է, թե ինչպե՞ս հաշվել այդ տոկոսները: Անշուշտ, լուրջ քննարկում կլինի այս հարցի շուրջ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի խոշորագույն երկրների միջև, ինչպիսին Գերմանիան է: Կարծում եմ, որ դա արդյունավետ բանավեճ է, որը թույլ կտա սթափ գնահատել յուրաքանչյուր երկրի իրական ներդրումը:

– Բայց արդյո՞ք զարմանալի էր Թրամփի այն հայտարարությունը, որ դաշնակիցները ևս պիտի վճարեն ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համար:

– Իհարկե, ոչ: Նա խոսում է դրա մասին՝ սկսած նախընտրական շրջանից:

– Այսինքն՝ այդ հայտարարությունն արտացոլում է այն ամերիկացիների տրամադրությունները, ովքեր քվեարկե՞լ են Թրամփի օգտին:

– Ես կասեի՝ դա արտացոլում է հենց իր տրամադրությունները այն մասին, թե ինչպես պիտի կառուցվի միությունը անվտանգության ոլորտում: Չեմ կարծում, որ դա սկզբունքային հարց է ամերիկացիների համար:

– Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում եվրոպական մամուլի քննադատությունը Թրամփի հասցեին: Օրինակ՝ նորվեգական թերթերից մեկը գրել է, թե այս գագաթնաժողովն իրականում հաղթանակ էր Պուտինի համար: Ի՞նչ հիմքեր կան նման պնդումներ անելու:

Նախ, պիտի հասկանանք՝ կոնկրետ ինչի՞ մասին են գրում եվրոպական պարբերականները՝ ՆԱՏՕ-ի՞, թե՞ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասին, որովհետև սրանք տարբեր բաներ են: Մեծ յոթնյակի գագաթնաժողովում ավելի շատ էին սկզբունքային տարաձայնությունները: Ես վստահ չեմ, որ դա նվեր էր Պուտինին:

– Այս զարգացումները ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն հատկապես այնպիսի երկրների տեսանկյունից, ինչպիսիք են Ուկրաինան և Հայաստանը:

–  Ուկրաինան և Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց Ուկրաինան սահմանակցում է ՆԱՏՕ-ի երկրների հետ, և մենք տարբեր հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ: Ուկրաինան սահմանակցում է ՆԱՏՕ-ի այնպիսի անդամների հետ, որոնց հետ ունի բարեկամական հարաբերություններ, ինչպիսին է, օրինակ, Լեհաստանը, իսկ Հայաստանը սահմանակցում է ՆԱՏՕ-ի այնպիսի անդամ-պետության հետ, որի հետ թշնամական հարաբերություններ ունի: Խոսքը Թուրքիայի մասին է:

– Թրամփը հայտարարել է, որ «ապագայի ՆԱՏՕ-ն պիտի մեծ ուշադրություն դարձնի ահաբեկչության, էմիգրացիայի խնդիրներին, ինչպես և Ռուսաստանից եկող վտանգներին և ՆԱՏՕ-ի արևելյան ու հարավային սահմանների անվտանգությանը»: Ի՞նչ փոփոխությունների պիտի սպասենք այս իմաստով Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ՝ Ռուսաստանի ուղղությամբ:

Ես չէի ուզենա ինչ-որ կանխատեսում անել: Կարելի է բազմաթիվ հայտարարություններ անել, ընդունել հռչակագրեր, ինչպես արվում էր նախագահ Օբամայի նախագահության տարիներին, բայց չգործել: Եվ կարելի է քիչ խոսել, բայց շատ գործել: Կտեսնենք, թե ինչ կլինի:

– Բայց Դուք կարծում եք, որ ՆԱՏՕ-ն ամեն դեպքում կպահպանի՞ իր միասնականությունը:

– ՆԱՏՕ-ն, որպես անվտանգության համակարգ, չունի որևէ այլընտրանք: Ահա թե որն է գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ն քննադատողների համար:

– Պե՞տք է արդյոք սպասենք ակտիվ քաղաքականություն Թրամփի վարչակազմի կողմից՝ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում:
– ԱՄՆ նախագահը վերջերս հանդիպեց Վրաստանի վարչապետի հետ, ինչը չտեսնված իրադարձություն է երկար տարիների ընթացքում: Սա ցույց է տալիս, որ Կովկասը հետաքրքրում է ամերիկյան նոր վարչակազմին, բայց թե կոնկրետ ինչպե՞ս նա կգործի Կովկասում՝ նույնպիսի հանելուկ է, ինչպես և Թրամփի շատ այլ քայլեր հետագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում