Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Միջադեպ՝ կուրսանտի սպանության գործով նիստի ժամանակ. փաստաբանին «պատժելու» համար դատարանը դիմել է ՓՊ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարան էր ներկայացել արդեն զորացրված, բայց դեպքի պահին կուրսանտ, տուժող Հայկազ Բարսեղյանի հետ նույն՝ 408 ննջարանում գտնվող Նորիկ Օ.-ն:

Դատարան էին ներկայացվել ծառայության մեջ գտնվող մի քանի վկաներ ևս, սակայն դատարանը ամբողջ նիստի ընթացքում հարցաքննեց միայն վկա Նորիկ Օ.-ին, իսկ նիստի ավարտին կրքերի բորբոքման պատճառով չհայտարարվեց, որ ավարտվել է վկայի հարցաքննությունը:

Սկսենք վերջից՝ վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո հնչեցվող հարցերի ընթացքում, երբ դատավորը հանում էր կրկնվող հարցերը,  ամբաստանյալ Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը, ով առանց այն էլ վկայի պատասխաններից դժգոհ էր, բարձրացրեց ձայնը: Նախագահողը դիտողություն արեց, բայց փաստաբանը նեղվեց դիտողությունից: Նախագահողը զգուշացրեց, որ փաստաբանի պահվածքը կդիտվի որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Փաստաբանն ասաց, թե ինքը միշտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ: Նախագահողը հարցրեց՝ մի՞շտ: Փաստաբանն էլ հաստատեց՝ այո, ինքը միշտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:

Նախագահողը հայտարարեց, որ փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար հեռանում է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ փաստաբան Հովիկ Արսենյանի նկատմամբ դատարանը նախկինում էլ էր դատական սանկցիա կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Դատավորի հեռանալուց հետո միանգամից պոռթկաց սպանված կուրսանտի հայրը, ով պաշտպանների կողմից վկային ուղղված հարցերի ընթացքում զուսպ պահվածք էր դրսևորել:

Բայց ստեղծված իրավիճակում այլևս չզսպելով իրեն, ամբողջ կուտակած զայրույթը դուրս մղելով՝ Ա. Բարսեղյանը պաշտպաններին ասաց. «Թուրքի լամուկների եք պաշտպանում: Այ, որ էդպես դոշ տված չպաշտպանեիք դրանց նմաններին, էսպիսի բան չէր լինի»:

Սկսեց իր զայրույթն արտահայտել նաև սպանված կուրսանտի տատիկը: Աղմուկ-աղաղակ բարձրացավ…

Հետո լռություն տիրեց՝ կողմերը սկսեցին սպասել, որ դատավորը դուրս գա խորհրդակցական սենյակից:

Անդրադառնանք այսօրվա  նիստում հարցաքննված վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքներին:

Վկա Նորիկ Օ.-ն Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո, խորապես ազդված լինելով կատարվածից, հոգեկան խնդիրներ էր ունեցել, ամիսուկես պառկել էր Կանազի հոսպիտալում: Նա ճանաչվել է զինծառայությանը սահմանափակումով պիտանի: Ծնողների հետ էլ խորհրդակցել ու զորացրվել է:

Դատաքննական ցուցմունքի ընթացքում վկայի կողմից ամենահաճախ արտաբերված բառերն էին՝ չեմ հիշում: Ընդհանուր գծերով նա ներկայացրեց հետևյալը:

Դեպքի գիշերը վկան «քուն» հրամանից հետո պառկել է իր անկողնում, արթնացել է ձայներից: Սենյակում տեսել է երեք կուրսանտների, ովքեր իրենց ննջարանից չէին՝ Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին ու Գնել Թևոսյանին: Նրանք գտնվում էին Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ:

Վաչեն, ըստ վկայի՝ «անկողնու վերջում էր՝ ոտքերի կողմը», Նորիկ Սահակյանը գլխավերևում էր, Գնել Թևոսյանը՝ նրա կողքին. «Ես երեքին եմ տեսել»,- ասաց վկան, միաժամանակ նշեց, որ ինքը իրադարձություններին նայել է պառկած դիրքից, վերմակի մի փոքրիկ ճեղքից, հնարավոր է՝ չորրորդ անձ էլ լիներ, ում ինքը չի տեսել՝ տեսադաշտը փակ լինելու պատճառով:

Հայկազ Բարսեղյանը պառկած էր անկողնում, իսկ իր տեսած երեք հոգին թեքված էին դեպի Հայկազը: Վկան լսել է, որ Հայկազը հայհոյում է, հասկացել է, որ նրա նկատմամբ ինչ-որ վատ բան են անում: «Սենյակում երկար չքաշեց… Ձեներ էր գալիս…Մտածում էի՝ երազում եմ, բայց հետո պարզվեց՝ իրական էր…»,- ասաց վկան:

Նա դատարանում չհիշեց Հայկազ Բարսեղյանին ննջարանից դուրս բերելու պահը: Ասաց՝ լսածի ու տեսած ազդեցության տակ «չգիտեմ՝ հետս ինչ կատարվեց՝ ինձանից անկախ գլուխս անջատվեց: Հնարավոր ա՝ վախեցել եմ… Ես սթրես եմ տարել, որի հետքերը դեռ մնում են՝ շուտ բորբոքվել, ջղայնանալ… Զուտ էն, որ առավոտը հելանք, տեսանք… Գիշերվա տեսածն էլ հետը…»:

Վկային զայրացրեց դատախազի հարցը: Գործով վկաներից մի քանիսը, ովքեր նույն ննջարանից էին, ասել էին, որ գիշերը՝ մինչև Գնելի, Նորիկի, Վաչեի ու Մովսեսի՝ ննջարան մտնելը, Գնելն ու Նորիկը մեկ անգամ ննջարան էին մտել, դուրս էին կանչել Հայկազին: Վերջինս դուրս էր եկել, կարճ ժամանակ անց վերադարձել էր հայհոյանք տալով: Նա պառկել էր: Հետո կարճ ժամանակով ննջարանից դուրս էր եկել Նորիկ Օ.-ն: Վերջինիս վերադառնալուց հետո ննջարան էին մտել չորս ամբաստանյալները… Սակայն ինքը՝ Նորիկ Օ.-ն, կտրականապես համաձայն չէր այդ ցուցմունքներին, նա պնդեց, որ ինքը «քուն» հրամանից հետո պառկել և այլևս ննջարանից դուրս չի եկել մինչև առավոտ: Նման ցուցմունք տված նախկին ծառայակիցների մասին վկան ասաց. «Տենաս ո՞վ ա կոպիտ ասած՝ աբիժնիկ մնացել… Ով որ էդպիի բան ա ասել, գլուխը պատին ա տվել: Դա հարյուր տոկոսանոց սուտ ա»:

Վկան նշեց, որ այդ հանգամանքը ինքը հստակ է հիշում, քանի որ այն վերաբերում է իրեն, իսկ նման ցուցմունք տվողների վերաբերյալ ասաց.  «Չեմ ուզում առաջընթաց տամ, եթե առաջընթաց տամ, իրանց համար շատ վատ կլինի՝ զուտ սուտ ցուցմունք տալու պահով…»:

Վկան նշեց, որ դեպքից հետո տարած սթրեսի պատճառով ինքը հիշողության հետ կապված խնդիր ունի: Բացի այդ ՝ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, դա էլ է ազդել իր վրա:

Նկատի ունենալով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը՝ վկան ասաց. «Ինձ պետք չէր սենց բանի մեջ ընկնեի, սթրես էլ տանեի… Ես ընդեղ ընկեր չունեի…»:

Վկան ասաց, թե իր բնավորությունն այնպիսին է, որ ինքը միշտ ձգտել է հեռու մնալ կռիվներից:

Վկան շատ վճռական տոնով ասաց, թե նախաքննության ժամանակ, երբ իրադարձությունները թարմ էին, ինքը «թարմ ուղեղով» միայն ճշմարտությունն  է ասել, պնդում է  նախաքննական ցուցմունքները. «Ոնց ասել եմ՝ մնալու ա մինչև վերջ… Ինչքան էլ ժամանակ անց կենա՝ պնդելու եմ ցուցմունքներս»:

Պաշտպան Նադիրյանի հարցին՝ ռազմական ոստիկանությունում վկայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք կամ ճնշումներ եղե՞լ են, վկան ասաց. «Ռազմական ոստիկանությունում իմ համար լավ էր… Իմ նկատմամբ անմարդկային վերաբերմունք չի եղել: Եթե լիներ՝ չէի մոռանա, դա անձամբ ինձ է վերաբերում, կհիշեի… Ինձ ոչ ոք չի խփել…»:

Վկային հարցրին՝ դեպքից հետո նա չի՞ լվացել, արդյոք, արյունոտ շորեր: «Ե՞ս լվանայի: Չէ, տենց բան չի էղել, չի էլ կարա լինի…»:

Վկան դարձյալ պնդեց, որ դեպքի գիշերը ինքը ննջասենյակից դուրս չի եկել, ինքն ընդհանրապես սովորություն չունի գիշերները անկողնուց վեր կենալու, երբեք վեր չի կացել, այդ գիշեր՝ նույնպես: Անգամ հիվանդ ժամանակ գիշերները անկողնուց վեր չի կենում…

Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հակասություններ են առաջացել դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև:

Պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, որ վկան հիմնականում ասել է՝ չեմ հիշում, դա չի կարող համարվել էական հակասություն:

Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ արձանագրելով, որ վկայի պատասխանները պարունակում էին էական հակասություններ:

Նորիկ Օ.-ն առաջին անգամ հարցաքննվել էր դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 29-ին:

Նա ասել էր, որ քնած է եղել, արթնացել է ձայներից՝ Հայկազ Բարսեղյանի ձայնն էր : Նրա անկողնու մոտ տեսել է Նորիկին, Գնելին, Վաչեին: Անկողնում պառկած Հայկազը հայհոյում էր, պահանջում էր, որ իրեն բաց թողնեն: Վկան ասել է, թե տեսնելով՝ ինչ է կատարվում, ինքը վախեցել է: Երբ Հայկազի ձայնը չի լսվել, նա  շրջվել ու տեսել է, որ Հայկազին երեքով դուրս են բերում, նրա աջ ու ձախ կողմում Նորիկն ու Գնելն էին: Վկան նշել է, թե իր տեղը հարմար չէր, ինքն այլ մանրամասներ չի տեսել:

Առավոտյան առաջինը Հայկազի անկողնուն մոտեցել է Սամվել Ս.-ն: Նա ձայն է տվել, որ Հայկազն արթնանա, հետո ձեռք է տվել անկողնուն ու տեսել է, որ Հայկազն այնտեղ պառկած չէ:

Վերմակը հետ է քաշել, տեսել են, որ անկողինը արյան մեջ կորած է: Կանչել են հերթապահ սպա Ավետիսյանին, ով հրահանգել է գնալ Հայկազին որոնելու: Մի քանի րոպե հետո Հայկազի մարմինը գտել են սպորտհրապարակում…

Հաջորդ ցուցմունքում վկան նշել է, որ արթնացել է ձայներից ու մահճակալի ճռճռոցից: Հայկազը հայհոյանք է տվել ու ասել է. «Բաց թողեք, այ… , ձեզ համար վատ է լինելու… »:

Հայկազի անկողնու մոտ կանգնածներին վկան ճանաչել է՝ Գնելը, Նորիկն ու Վաչեն էին: Հայկազի ձայնն ընդհատումներով էր լսվում, վկան ենթադրել է, որ նրա բերանը փակում, նրան խեղդում էին: Երեքից մեկը Հայկազին ասել է. «Էդքան աճե՞լ ես»:

Վկան նշել է, որ երեքը մուգ հագուստով էին: Սենյակում վառվում էր հերթապահ կապույտ լույսը, միջանցքում լույս էր վառվում: Ինքը տեսել ու ճանաչել է երեքին. «Ծածկոցի տակից փոքր անցք էի բացել ու նայել»: Վկան նշել է, որ հնարվոր է՝ իր տեսադաշտից դուրս էլի մարդ լիներ, բայց ինքը երեքին է տեսել իր ծածկոցի ճեղքից: Վախից գլուխը չի շարժել: Երբ Հայկազին դուրս էին բերում, վկան ենթադրել է, որ եթե նրան չբռնեին, կընկներ: Հայկազին տանում էին դեպի մուտքի դուռը: Նա այլևս դիմադրություն ցույց չէր տալիս, լրիվ թուլացած էր, չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Ինքը չգիտի, թե երեքից ով է կտրել Հայկազի երակը:

Քննիչի հարցին վկան պատասխանել է, որ չորսը՝ Գնելը, Նորիկը, Վաչեն ու Մովսեսը մարտկոցում իշխող դիրք ունեին, «հարց լուծողներն էին»:

Հայկազին դուրս տանելուց կարճ ժամանակ անց ննջասենյակ է մտել Գնել Թևոսյանն ու անկողինների մեջ պառկած կուրսանտներին սեռական հայհոյանքով զգուշացրել է՝ ով սրա մասին ասի… Ինքը Գնելին ճանաչել է «խոսակցությունից, կուրաժիտ անելուց»:

Դատարանում վկային հարցրին՝ ի՞նչ նկատի ունի՝ «կուրաժիտ անել» ասելով: Վկան պատասխանեց, թե դա նշանակում է՝ մի ուրիշ ձևով խոսել, բառապաշարը փոխել: «Կուրաժիտը» լինում է խոսակցության մեջ, քայլվածքի մեջ… «Գնելը կուրաժիտ էր ըլնում, մնացածը՝ թեթևի մեջ… Ես կուրաժիտ ըլնելը չեմ հարգում՝ իրանց ցույց են տալիս, թե իրանք են, որ կան, իբր՝ հարցեր են լուծում, բայց իտոգում՝ տենց չի…»:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ մինչև դեպքը Հայկազ Բարսեղյանը մի քանի անգամ կոնֆլիկտ էր ունեցել Կարեն Բ.-ի հետ: Ըստ վկայի՝ Հայկազը հաճախ կշտամբել է Կարենին, դա արել է վիրավորական արտահայտություններով. «Եթե Հայկազը Կարենին չնեղացներ, Կարենը նրա հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնի»:

Ըստ վկա Նորիկ Օ.-ի՝ դեպքի օրվա ցերեկը, երբ կուրսանտները վերադարձել են տոնական համերգից, շորերը փոխելու ժամանակ Հայկազ Բարսեղյանը ննջասենյակում հարցրել է՝ ո՞վ է ուզում իր վերնաշապիկը: Մյուսների հարցին Հայկազը պատասխանել է, թե «մի մոմենտ կա», եթե ստացվի՝ ինքը հաջորդ օրը ինստիտուտում չի լինի…

Վկա Նորիկ Օ.-ն առերես հարցաքննվել է այն կուրսանտների հետ, ովքեր նշել էին, թե նա դեպքի գիշերը դուրս է եկել ննջարանից: Նորիկը պնդել է, թե դուրս չի եկել:

Դատարանում նա ասաց. «Ես 100 տոկոս, դաժե՝105 տոկոս՝ դուրս չեմ եկել գիշերը: Եթե դուրս եկած լինեի, կասեի… Էդ սարքած գործ էր… Ուզեցել են իմ գլխին սարքեն… աբիժնիկներ են եղել, ուզեցել են վատություն անեն ինձ՝ ես տենց եմ մտածում… Ես չեմ ընդունում՝ երբ սուտ են խոսում… Ես իրանց հետ առերես հարցաքննվել եմ ու հարցրել եմ՝ խի՞ եք տի պան անում… Ջղայնանում եմ, որ խաբում են…»:

Վկան նախաքննության ընթացքում առերես հարցաքննվել է նաև այն երեքի հետ, ում անունները տվել է՝ Գնելի, Նորիկ Սահակյանի ու Վաչեի: Պնդել է, որ դեպքի գիշերը ննջարանում, Հայկազի անկողնու մոտ տեսել է հենց նրանց:

Վկա Նորիկ Օ.-ն պնդեց, որ նախաքննական ցուցմունքն ամբողջովին ճիշտ է. «Ինձ չեն ուղղորդել, ճնշում չի եղել… Մինչև վերջ էլ պնդելու եմ»:

Վկային զայրացնում էին պաշտպանների հարցերը, նա բորբոքվում էր. «Խաչաձև հարցեր եք տալիս՝ որ ի՞նչ: Ինչ որ գրել եմ, էդպես է, ուզում եք ինձ շփոթեցնե՞լ…»:

Վկան, ինչպես ինքն էր ասել, իսկապես որ՝ շուտ բռնկվող էր: Վկայի բորբոքվելը, միգուցե, ազդեց, որ հարցաքննության ավարտական մասում նախագահողը ստիպված էր դիտողություն անել ինչպես վկային, այնպես էլ փաստաբաններին: Արդյունքում՝ հարցաքննության ավարտ չհայտարարվեց, դրա փոխարեն նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հովիկ Արսենյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը քննելու:

Աշխատանքային օրվա ավարտին դատարանը հրապարակեց որոշումը՝ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

Դատական նիստի ավարտին վկա Նորիկ Օ.-ն զգուշացվեց, որ պետք է ներկայանա նաև հաջորդ դատական նիստին, իսկ եթեԱրցախից եկող վկան նյութական խնդիր կունենա, ապա այդ հարցը դատարանը կկարգավորի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում