Հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Թատրոնի տնօրեն Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ սա նվեր է Ազնավուրին ծննդյան 93-ամյակի կապակցությամբ: