Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը՝ երիտասարդ դերասանուհի Լիլի-Ռոուզ Դեփը օրերս տոնել է իր 18-ամյակը: Մտերիմները նրա պատվին երեկույթ են կազմակերպել կովբոյական ոճով:
Լիլի-Ռոուզը երեկույթի լուսանկարները տեղադրել է Instagram-ում: «Լրացավ իմ 18 տարին, և այն, ինչ ստացա ես, այս փոքրիկ գլխարկն է»,- մակագրել է նա իր լուսանկարներից մեկը: