ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի երկու բնակիչ, որոնք երիտասարդ ալիգատորին խմեցրել են գարեջուր, մեղադրվում են վայրի բնությանը ծաղրելու մեջ, հայտնում է CBS12-ը:
20-ամյա Ջոզեֆ Էնդրյու Ֆլոյդ-կրտսերը և 21-ամյա Զաքարի Լլոյդ Բրաունը սոցցանցերում հրապարեկել են լուսանկար, որտեղ նրանցից մեկը վզից պահում է փոքր ալիգատորին, իսկ մյուսը գարեջուր է լցնում նրա բերանը: Նկարները տեսնելով, որոշ մարդիկ բողոքել են Հարավային Կարոլինայի Բնական ռեսուրսների վարչություն:
Հետաքննությունը պարզել է, որ Ֆլոյդը և Բրաունը սողունին հանդիպել են Ջորջիա նահանգի Սավանա քաղաքից ոչ հեռու: Նրանք բռնել են ճանապարհն անցնող գիշատչին, տարել լճակի մոտ և բաց են թողել:
Նրանց սպառնում է 300 դոլարի չափով տուգանք: