ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «թուլացրել» են Արևմուտքին, նրա «անհեռատես» քաղաքականությունը վնաս է հասցնում ԵՄ շահերին, հայտարարել է Գերմանիայի արտգործանախարար Զիգմար Գաբրիելը:
«Յուրաքանչյուրը, ով արագացնում է կլիմայի փոփոխությունները, թուլացնում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, ով վաճառում է ավելի շատ զենք հակամարտության գոտիներում, և ով չի ցանկանում քաղաքականապես լուծել կրոնական հակամարտությունները՝ սպառնալիքի տակ է դնում խաղաղությունը Եվրոպայում»,- Գաբրիելի խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը:
«Ամերիկյան կառավարության անհեռատես քաղաքականությունը հակասում է ԵՄ շահերին»,- ասել է Գաբրիելը` ավելացնելով, որ «Արևմուտքը դարձել է ավելի փոքր և ավելի թույլ»: