Բրիտանական GQ պարբերականում հայտնվել է Քեմբրիջի դքսի և դքսուհու նոր լուսանկարը երեխաների հետ: Սև-սպիտակ լուսանկարի հեղինակը Նորման Ջին Ռոյն է:
«Ես ցանկանում եմ իմ երեխաներին մեծացնել երջանիկ, կայուն և անվտանգ աշխարհում, և դա այնպես կարևոր է մեր երկուսի համար` որպես ծնողների»,- նշել է արքայազնը:
Նրա խոսքերով` նա չի ցանկանում, որ իր որդին մեծանա պալատի պատերի հետևում: Ուիլյամն ավելացրել է, որ մամուլը դա բարդացնում է, սակայն ինքը կպայքարի, որ իր երեխաները նորմալ կյանք ունենան: