Վերջին տվյալներով՝ Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, մոտ 50 մարդ վնասվածք է ստացել՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առողջապահական գերատեսչությանը:
«Մոսկվային պատուհասած փոթորկի հետևանքով ներկա պահին բժկական օգնության համար դիմել են ավելի քան 50 տուժածներ, որոնց թվում կան երեխաներ: 11 մարդ զոհվել է»,- հայտնել են գերատեսչությունից: