Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք քննարկել են Չեչնիայում սեռական փոքրամասնությունների հանդեպ հետապնդումների մասին տեղեկությունները՝ հայտնում է gazeta.ru-ն:
«Ես հիշեցրի, թե ինչ կարևոր է Ֆրանսիայի համար բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Մենք քննարկեցինք ԼԳՏԲ-ն Չեչնիայում, ինչպես նաև Ռուսաստանում: Ես շատ հստակ ասացի նախագահ Պուտինին, թե ինչ սպասելիքներ ունի ֆրանսիան այդ հարցի կապակցությամբ, և մենք պայմանավորվեցինք, որ պարբերաբար համատեղ կհետևենք իրավիճակին»,- ասել է Մակրոնը:
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հայտարարել է, որ իր կողմից միջոցներ են ձեռնարկվել Չեչնիայում իրավիճակի իրական պատկերի մասին տեղեկանալու ուղղությամբ: