Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան՝ գրում է gazeta.ru-ն:
«Նա հիշեցրեց, որ Պյոտր Առաջինը մի քանի շաբաթով հյուրընկալվել է Ֆրանսիայում, և, ինչպես հայտնի է, դիվանագիտական աշխարհում ամեն ինչ արվում է փոխադարձելիության հիմքի վրա: Ես նույնպես պարոն նախագահին հրավիրում եմ Ռուսաստան»,- ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Մակրոնը կկարողանա մի քանի շաբաթով հյուրընկալվել Մոսկվայում:
Հիշեցնենք, որ այսօր Վերսալում տեղի է ունեցել Մակրոն-Պուտին հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով: