Մոտակա տարիներին Եվրոպա կարող են ժամանել մինչև 200 միլիոն փախստական, որոնց ներգաղթը կանգնեցնել հնարավոր չէ, սակայն այն անհրաժեշտ է կարգավորել, Teraz պորտալին երկուշաբթի հայտարարել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որը ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք GLOBSEC 2017 միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար:
«Մենք չենք կարող կանգնեցնել միգրացիան, այն միշտ գոյություն է ունեցել, իսկ այսօր ավելի մեծ չափսերի է հասել: Սոցցանցերի շնորհիվ մարդիկ ողջ աշխարհում տեսնում են, որտեղ է ապրելը ավելի լավ, և ձգտում են այնտեղ:
Հետազոտությունների համաձայն` մոտակա տարիներին Եվրոպա կարող են ուղևորվել մինչև 200 միլիոն փախստական: Սակայն մենք նրանց բոլորին ընդունելու հնարավորություն չունենք: Մենք պետք է պայքարենք միգրացիայի պատճառի դեմ, օգտագործելով 3D մոդելը (development, diplomacy, defence – զարգացում, դիվանագիտություն, պաշտպանություն)»,- հայտնել է Գրաբար-Կիտարովիչը-ը:
Խորվաթիայի նախագահի խոսքով` իր երկիրը շահագրգռված է Եվրամիության հարավային սահմանում անհրաժեշտ կարգուկանոնի և վերահսկողության շուտափույթ սահմանման մեջ: Դա կապված է նաև այն բանի հետ, որ հանրապետության ՀՆԱ-ի 20%-ը ստացվում է տուրիզմից, ընդ որում՝ հյուրերի 90%-ը ժամանում է միջազգային ավտոճանապարհներով:
«Մեզ համար բացառապես կարևոր է, որպեսզի սահմանային անցումը, հատկապես Հունգարիայի և Սլովենիայի հետ, կատարվի որքան հնարավոր է արագ: Մենք պայմանավորվել ենք, մասնավորապես, ԵՄ ներքին սահմանի կարգավիճակի մասին, որպեսզի մեզ մոտ վերահսկողությունը այդքան խիստ չլինի, ինչպես Շենգենի արտաքին սահմաններում»,- հայտնել է Գրաբար-Կիտարովիչը: