Կորեական I’m Sorry For My Skin մակնիշը ներկայացրել է նոր կոսմետիկական արտադրանք:
Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «մեղապարտուհիների դիմակներին»: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքե դիմակը դնելով դեմքին՝ կարելի է ազատվել սուրճի, սիգարետների, ալկոհոլի և նիկոտինի գործածության հետևանքներից:
Դիմակները հանգստացնում և խոնավացնում են մաշկը, իսկ արդյունքը պահպանվում Է 120 ժամ: Բաղադրության մեջ մտնում են՝ գերչակաձեթ, ծառակերպ քաջվարդի լուծամզուք, ինչպես նաև երիցուկի եւ ցենտելայի լուծամզուք: