Վերսալում մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադրմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Մակրոնը Պուտինին դիմավորել է Վերսալյան պալատի մուտքի մոտ։ Փոխադարձ ողջույնից հետո երկու առաջնորդները և պատվիրակությունների անդամները անցել են բանակցությունների համար նախատեսված սրահ։ Բանակցություններն անցնում են փակ ռեժիմով առանց լրագրողների ներկայության:
Նախատեսվում է, որ հանդիպումից հետո նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ կպատասխանեն լրագրողների հարցերին։